Նորություններ

Մայրենի լեզվի միջազգային օրն ամփոփեց Մանկապատանեկան գրքի երևանյան 15-րդ տոնավաճառը

Փետրվարի 21-ին աշխարհի բազմաթիվ ազգերի շարքում հայ ժողովուրդը տոնում է «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի կողմից հաստատված Մայրենիի օրը: Խնկո Ապոր ազգային մանկական գրադարանում ևս գրքի քառօրյա տոնավաճառի ամփոփումը և մայրենիին նվիրված միջոցառումների մեկտեղումը արժևորեցին օրվա խորհուրդը. 15-րդ հոբելյանական տոնավաճառն ամփոփվեց Մայրենիի միջազգային օրվա նշանավորումով: Թումանյանական մոտիվներով միջոցառումների շարքում կայացավ ցերեկույթ նվիրված Հայոց ամենայն բանաստեղծի 150 ամյակին. ներկայացվեց նրա ինքնակենսագրությունը, երեխաներին ուղղված խոսքերը, դստեր հուշերը, հնչեցին
քառյակներ, բեմադրվեցին «Բզեզի դպրոցը» և «Սուտլիկ որսկանը» գործերը: Գրադարանի ավագ դպրոցականների սրահում իրականացվեց «Մեր մայրենին» խորագրով ցերեկույթ. հնչեցին հայ մեծերի մայրենիին նվիրված բանաստեղծությունները, հատված Կոմիտասի «Գարուն» ստեղծագործությունից.
անցկացվեց խաղ-բառախաղ, ցուցադրվեցին նաև օտարալեզու գրքեր: Ճեմասրահի հարթակում կայացավ նախապես պլանավորված մանկագիր-հրատարակիչ հանդիպումը, որի ընթացքում մանկագիրները ներկայացրեցին անտիպ գործեր և հրատարակիչների հետ զրուցեցին հետագա համագործակցության վերաբերյալ:
Միջոցառումներին ներկա էին ընթերցողներ, ուսանողներ, դպրոցականներ մայրաքաղաքից և Նոր Հաճնի ավագ դպրոցից: Տոնավաճառի վերջին այցելուները նաև շրջայց կատարեցին գրադարանում:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում