Նորություններ

Հեքիաթի դեսպաններ. գրադարանի հեղինակային ծրագիրը շարունակվում է

Փետրվարի 20-ին՝ Մանկապատանեկան գրքի երևանյան 15-րդ տոնավաճառի շրջանակում կայացավ «Հեքիաթի դեսպաններ» ծրագրի հերթական հեքիաթապատումը: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և
համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլանը երեխաների համար կարդաց «Կանաչ գայլը» մանկական ժամանակակից զվարճալի և խրատական պատմությունը՝ ցուցադրելով գրքի նկարազարդումները: Փոքրիկները մասնակցեցին անմիջական հարցադրումներով: Հանդիպումն ամփոփվեց պարոն Բորտոլանի կողմից քաղցրավենիքի և հյութերի հյուրասիրությամբ. նա փոքրիկների համար հաճելի անակնկալը կանխավ էր նախապատրաստել: Ներկա էին մայրաքաղաքի «Գերմիոնա» կրթահամալիրի և թիվ 78 հիմնական դպրոցի սաները, ֆրանսերենի ուսուցիչներ և ծնողներ:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում