Նորություններ

Մանկապատանեկան գրքի երևանյան 15-րդ ցուցահանդես-վաճառքի պաշտոնական բացումը

 Փետրվարի 20-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ճեմասրահում տեղի ունեցավ Հ. Թումանյանի 150 ամյակին նվիրված Մանկապատանեկան գրքի երևանյան 15-րդ հոբելյանական ցուցահանդես-վաճառքի պաշտոնական բացումը: Բացման խոսքով հանդես եկավ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռ. Տոնոյանը, ներկաներին ողջունեցին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Ն.Ղարիբյանը, նախարարի տեղակալ Վ. Բուդումյանը, ԻԻՀ դեսպանության մշակույթի խորհրդական Ս. Մ. Ռ. Հեյդարին, ՀԳՄ մանկապատանեկան գրականության բաժանմունքի ղեկավար, «Ծիծեռնակ» հրատարակչության տնօրեն Ա.Վարդանյանը և դերասան Ս. Շահինյանը՝ «Թմկաբերդի առումը» պոեմի ասմունքով: Մասնակից երեխաների օրն ավելի տոնական դարձավ «Բումբումիկ» կենտրոնի կողմից կազմակերպված թումանյանական մոտիվներով ակվագրիմի և պղպջակներով շոուի շնորհիվ, որին զուգահեռ «Արծափ» պարային դպրոցի սաներն իրականացրեցին գրքին նվիրված ֆլեշմոբ /ղեկ.՝ Է. Կարապետյան/: Գրադարանի ճեմասրահի հարթակում տեղի ունեցավ նկարազարդողների և հրատարակիչների կանխորոշված հանդիպումը, որի ընթացքում նկարազարդողները հրատարակիչներին ներկայացրեցին իրենց աշխատանքները և քննարկվեցին հետագա հնարավոր նախագծեր:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում