Նորություններ

Հեքիաթի դեսպաններ. գրադարանը Հ.Թումանյանի ծննդյան օրը հյուրընկալեց Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

 Մանկապատանեկան գրքի երևանյան 15-րդ ցուցահանդես-վաճառքի շրջանակում փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, գրադարանը հյուրընկալեց Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Դեսպանը մասնակցեց «Նվեր զինվորին» ակցիային և իր ընծայագրով Թումանյանի «Հեքիաթներ»-ը նվիրաբերեց հայ զինվորներին: Հաջորդաբար հեքիաթի սրահում, օրվա խորհրդին համահունչ՝ Հ. Թումանյանի հոբելյանի առիթով, պարոն Յամադան երեխաների համար ընթերցեց մի հատված «Բարեկենդանը» հեքիաթի ճապոներեն թարգմանությունից: Այնուհետև երեխաները հետաքրքրությամբ ունկնդրեցին «Կռունկ աղջիկը» ճապոնական ժողովրդական հեքիաթը: Փոքրիկ գրքասերները ճապոնական բանահյուսության միջոցով ծանոթացան անծանոթ երկրի սովորույթներին: Հանդիպումն ամփոփվեց հեքիաթի գաղափարի շուրջ երեխաների և պ.-ն Յամադայի անմիջական զրույցով:  Գիրք նվիրելու օրվա համատեքստում պարոն Յամադան մասնակից բոլոր երեխաներին նվիրեց «Բարև Ճապոնիա» ճանաչողական գիրքը և Ճապոնիայի վերաբերյալ ռուսալեզու ամսագրեր:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում