Նորություններ

Հեքիաթապատում Մանկապատանեկան գրքի երևանյան 15-րդ ցուցահանդես-վաճառքի շրջանակում

Փետրվարի 18-ին Մանկապատանեկան գրքի երևանյան 15-րդ ցուցահանդես-վաճառքի
շրջանակում, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հեքիաթի սրահում
կայացավ գրադարանի «Հեքիաթի դեսպաններ» հեղինակային ծրագրի 2019 թ. առաջին
հեքիաթապատումը. երեխաների համար հեքիաթ ընթերցեց ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության
մշակույթի խորհրդական Սեյյեդ Մուհամմադ Ռեզա Հեյդարին: Պարոն Հեյդարին
դպրոցահասակներին պատմեց իրանական «Ամանաթ» ժողովրդական խրատական հեքիաթը համաժամանակյա հայերեն թարգմանությամբ: Փոքրիկները հետաքրքրությամբ ունկնդրեցին հեքիաթը և ծանոթացան հարևան երկրի սովորույթներին: Հեքիաթի ավարտին նրանք դիտեցին նույնանուն մուլտֆիլմը: Հայ երեխաները հանդես եկան դհոլով, ֆլեյտայով և սրինգով:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում