Նորություններ

Մեկնարկում է Մանկապատանեկան գրքի երևանյան 15-րդ ցուցահանդես-վաճառքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը Մշակույթի նախարարության աջակցությամբ ս/թ փետրվարի 18-21-ը IBBY Հայաստանի, «Արևիկ» հրատարակչության և «Արտբրիջ» գրախանութի գործընկերությամբ կազմակերպում է Մանկապատանեկան գրքի 15-րդ հոբելյանական ցուցահանդես-վաճառքը, որին  զուգընթաց կիրականացվեն մշակութային միջոցառումներ գրադարանի ճեմասրահում, դահլիճում և սրահներում. պաշտոնական բացումը՝ փետրվարի 20-ին՝ ժամը՝ 14:00-ին: Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 150 ամյակի շրջանակում կազմակերպվող քառօրյա ծրագրի շրջանակում նախատեսվում են շնորհանդեսներ, ներկայացումներ, մանկագիրների ու նկարազարդողների հետ հանդիպումներ, «Հովհ. Թումանյան և Կոմիտաս-150» խորագրով ցուցահանդես,  երաժշտական խմբային ունկնդրումներ, էքսկուրսիաներ, մուլտֆիլմերի դիտումներ, բարձրաձայն և ընտանեկան ընթերցանություն, ինչպես նաև ուրախ ծրագիր մանուկների համար՝ թումանյանական մոտիվներով ակվագրիմ, ֆլեշմոբ, պղպջակներով շոու. կիրականացվեն նաև «Հեքիաթի դեսպաններ» խորագրով հեքիաթապատումները: Գիրք նվիրելու օրը, կշեշտադրվի «Նվեր զինվորին» գրքի նվիրատվության ակցիան, որի ընթացքում այցելուները զեղչով գնված և մակագրված գրքերը կարող են նվիրաբերել հայ զինվորին:
Կից՝ ծրագիրը:



Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է երկուշաբթիից շաբաթ, ընթերցողների սպասարկումը՝ 10.00-17.00:
Հետեւեք մեզ Facebook-ում