Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Ճանապարհորդություն հեքիաթով» մանկապատանեկան մրցույթի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը Ռուսաստանի մանկական գրադարանի հետ համագործակցությամբ հայտարարում է «Ճանապարհորդություն հեքիաթով» միջազգային մրցույթը 10 - 14 տարեկան մասնակիցների համար, որի սահմաններում առաջարկվում է հորինել հեղինակային հեքիաթ՝ հիմնվելով ժող. հեքիաթների (կախարդական, կենցաղային, կենդանիների մասին) ազգային հնարանքների վրա: Կարելի է ընտրել հեքիաթի որևիցե ավանդական սկիզբ և շարունակել կամ հորինել նաև սկիզբը. ողջունելի կլինեն հեղինակի կողմից նկարազարդված հեքիաթները:
Հաղթողը Մոսկվայում կպարգևատրվի նվերներով և դիպլոմով: ԱՊՀ 6 երկրի հաղթողների աշխատանքները կհրատարակվեն 1 ժողովածուով՝ ազգային և ռուսերեն լեզուներով: Ստեղծագործությունների ընտրության չափանիշերը.
- ինքնատիպություն
- հեքիաթի ժանրին համապատասխանություն
- գեղարվեստականություն (գրական ոճ, դեպքերը շարադրելու հմտություն)
- ազգային ավանդույթներին հավատարմություն
- ավարտուն տեքստ:
Աշխատանքները կընդունվեն մինչև 2019 թվականի ապրիլի 2-ը:
Յուրաքանչյուր մասնակից ներկայացնում է 1 հեքիաթ՝ 10.000 նիշ (միջակայքերով)՝ 5 էջից ոչ ավելի Word (.doc, .docx,) ձևաչափով:
Մասնակիցը պարտադիր պետք է նշի մրցույթի անվանումը, անուն, ազգանուն, հայրանուն, տարիքը, ուսումնառության վայրը, կոնտակտային տվյալները՝ փոստի հասցեն, հեռախոսը, e-mail-ը. ինքնակենսագրությունը՝ 2 պարբերությունից ոչ ավելի: Մասնակցի մասին տեքստային նյութերը (ներառյալ հեքիաթը) պետք է խմբավորվեն հեղինակի ազգանունով 1 ֆայլում: Աշխատանքներն ընդունվում են gradaran@childlib.am; gayanekar7@gmail.com էլ. փոստերով կամ թղթային և էլ. կրիչով հետևյալ հասցեով՝ Երևան, Տերյան 42/1, I հարկ (Խնկո Ապոր անվ. ազգային մանկական գրադարան):

Տեղեկությունների համար զանգահարել +37410 521222; +374 60 271 131:

Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում