Նորություններ

Գրքի շնորհանդես գրադարանում

Դեկտեմբերի 4-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ «Սերբական ժողովրդական երեք հեքիաթ» գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է «Էդիթ Պրինտ» հրատարակչության հովանավորությամբ. սերբական հեքիաթների թարգմանիչն է Ելենա Դավթյանը, ով նաև մեկ հեղինակային և երկու թարգմանված գրքի հեղինակ է, խմբագիրը՝ որդին՝ արձակագիր, հրապարակախոս
Դավիթ Սարգսյանը, ձևավորումը և նկարազարդումը կատարել է Լուիզա Գալստյանը:
Գրադարանի ընթերցողները ժողովածուից ներկայացրեցին «Հարստություն և խելք» ու «Ջրոգին» հեքիաթները: Միջոցառմանը ներկա էին թարգմանչի և խմբագրի աշխատանքային ընկերները, բարեկամները, գրչակիցները, մայրաքաղաքի հիմնական դպրոցների աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ: Ելույթ ունեցան «Էդիթ Պրինտ» հրատարակչության տնօրեն Մ.Կարապետյանը, հանրագիտարանի գլխ.
տնօրեն Հովհ. Այվազյանը, հայ բանաստեղծ, թարգմանիչ Ա. Ավագյանը, գրքի խմբագիր Դ. Սարգսյանը: Երաժշտական համարով ներկաներին ողջունեց երգիչ, Մ. Խորենացու մեդալակիր Գրիգոր Սաֆարյանը: Շնորհանդեսն ամփոփվեց «Սերբական ժողովրդական երեք հեքիաթ» գրքի թարգմանչուհի տիկին Դավթյանի՝ մանկական նոր հրատարակության նախապատմությունը ներկայացնող ելույթով և գրադարանի
ու հրատարակչության տնօրինությանն ուղղված շնորհակալական խոսքով:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում