Նորություններ

Գրադարանը տոնեց իր հիմնադրման 85 ամյակը

2018 թ. հոկտեմբերի 19-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը տոնեց իր հիմնադրման 85 ամյակը: Միջոցառման մեկնարկը տրվեց գրադարանի հարթակում Մալաթիայի Հայորդաց տան պատանի թմբկահարների ելույթով. զուգահեռ տեղի ունեցավ գրքերով պարային ֆլեշմոբ: Հեքիաթի հերոսների կերպարներով
ներկաներին դիմավորեցին «Նանե» պարային ստուդիայի փոքրիկ սաները: ՀՀ նախագահի տիկին Ն. Սարգսյանի և Ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռ. Տոնոյանի ուղեկցությամբ հեքիաթի հերոսները գրադարանի աստիճանահարթակով ուղևորվեցին գրադարանի ճեմասրահ, որտեղ տեղի ունեցավ հանդիսության բուն
արարողությունը: Ներկաներին ողջունեց և ելույթով հանդես եկավ գրադարանի տնօրեն Ռ. Տոնոյանը: ՀՀ նախագահի տիկին Ն. Սարգսյանը վերհիշեց գրադարանում անցկացրած իր տարիները: Մշակույթի նախարարի տեղակալ Ն. Ղարիբյանը մեդալ և պատվոգրեր հանձնեց գրադարանավարներին իրենց կատարած աշխատանքի
համար: Ելույթով հանդես եկան Գրողների միության նախագահ Էդ. Միլիտոնյանը, IBBY գործադիր տնօրեն Լիզ Փեյջը, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը, ով Ռ. Տոնոյանին պարգևատրեց մեդալով, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տ. Զարգարյանը, ով գեղեցիկ կտավ նվիրեց գրադարանին: Ցուցադրվեց գրադարանի 85 ամյակին նվիրված տեսաֆիլմ: Շ. Ազնավուրի երգերի ներքո հանդես եկան պարուսույց Ռ. Խառատյանի խմբի սաները: «Նանե» պարային ստուդիայի սաները ելույթ ունեցան «Մենք ենք, մեր սարերը» և «Հաղթական» երգերի ուղեկցությամբ /գեղ. ղեկ.՝ Ն. Տոպոլյան/: Գրադարանի թատերական ստուդիայի սաները բեմադրեցին թատերական ներկայացում /գեղ. ղեկ.՝ Ա. Ավետիսյան/: Հանդիսությանը ներկա էին պետական այրեր, օտարազգի հյուրեր, մտավորականներ, գրողներ, արվեստագետներ: Երեկույթի երաժշտական ջազային հատվածը ապահովեց Երևանի Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի սաքսոֆոնահարների քառյակը /ղեկ՝. Էդ. Ներսիսյան/:


Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում