Նորություններ

Գրադարանը մասնակցեց Ռուսաստանի մանկական գրադարանների տնօրենների խորհրդակցությանը

Ազգային մանկական գրադարանը ՌԴ մշակույթի նախարարության և Պետական  մանկական գրադարանի պաշտոնական հրավերով 2018 թ.-ի սեպտեմբերին մասնակցեց Ռուսաստանի մանկապատանեկան գրադարանների տնօրենների ամենամյա խորհրդակցությանը: Այս տարի այն մեկնարկել էր «Մանկապատանեկան ընթերցանության զարգացումը. հայեցակարգից դեպի իրականացում. երեխան և գրադարանը ընթերցանության տարածքում» խորագրով: Գրադարանի աշխատակցուհի Գայանե Կարապետյանը մասնակցեց խորհրդակցության թեմատիկ միջոցառումներին և միջազգային փորձին նվիրված հանդիպմանը՝ գրադարանի գործունեության մասին զեկույցով: Հանդիպմանը ՌԴ-ի, Բելառուսի, Մոլդովայի, Հայաստանի, Դոնեցկ և Լուգանսկ քաղաքների մասնագետների հետ քննարկվեցին գրադարանային սպասարկման հիմնախնդիրներ, խոսվեց ժամանակակից «թվայնացված» հանրության համատեքստում մանկական ընթերցանության և գրադարանների դերի մասին: Ամփոփվեցին նախորդ միջազգային մանկապատանեկան ստեղծագործական ծրագրերի արդյունքները: 

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում