Նորություններ

Ցերեկույթ նվիրված մանկագիր Լիպարիտ Սարգսյանի 80 ամյակին

Սեպտեմբերի 18-ին՝ 14:00-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ ցերեկույթ նվիրված մանկագիր, բանաստեղծ և արձակագիր Լիպարիտ Սարգսյանի 80 ամյակին:  Գրադարանի ակտիվ ընթերցողները ներկայացրեցին նրա կենսագրությունը, մանուկներին և մեծահասակներին նվիրված բանաստեղծությունները: Մանկագրի բանաստեղծությունները վերածվել են նաև երգերի. հնչեցին «Արևածաղիկ» և «Կարմիր գլխարկ» երգերը /երգահան՝ Լիլիթ Համբարձումյան/: Այս միջոցառմանը ներկա էին բանաստեղծի գրչակից ընկերները՝գրականագետ Լյուդվիգ Կարապետյանը, մանկագիրներ Սուրեն Մուրադյանը, Սաթենիկ Ղազարյանը և Օլգա Դարյանը, խմբագիր Հովհաննես Այվազյանը, երգահաններ Լիլիթ Համբարձումյանը և Արսեն Համբարյանը,  ովքեր հանդես եկան շնորհավորական խոսքերով՝ բանաստեղծին մաղթելով ուժ և եռանդ ստեղծագործական կյանքում:   Միջոցառման ավարտին մանկագիր Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանին,  նշեց, որ գիրքը բոլոր իմաստությունների աղբյուրն է:  

Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում