Նորություններ

Նիկոլ Փաշինյանի «Չար Տնակի հեքիաթը» գրքի շնորհանդեսը

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 15:00-ին, Ազգային մանկական գրադարանի ճեմասրահում տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Չար Տնակի հեքիաթը» գրքի շնորհանդեսը: Նշենք, որ Ազգային մանկական գրադարանը մարտին «Հեքիաթի դեսպաններ» ծրագրի շրջանակում հյուրընկալել էր ԱԺ պատգամավոր
Ն.Փաշինյանին, ով ընթերցողների համար կարդաց իր հեղինակած հեքիաթը և այն նվիրեց գրադարանին: Այնուհետև ստեղծվեց հեքիաթը գրքի վերածելու գաղափարը: Գրքի նկարազարդումն իրականացվեց Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի սաների կողմից. նրանց ուսուցչուհի Ս. Բանոյանն իր ելույթում նշեց, որ երեխաները մեծ ոգևորությամբ են նկարել: Գրադարանի «Արփի» թատերական
ստուդիայի սաները (ղեկավար՝ Ս. Շահինյան) բեմադրեցին հեքիաթը. ներկայացման ընթացքում ելույթ ունեցան «Նանե» պարային ստուդիայի սաները /գեղ. ղեկ.՝ Ն.Տոպոլյան/: Ներկայացումն ուղեկցվում էր հեքիաթապատման տեսանյութով:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում