Նորություններ

Հեքիաթ է կարդում ԱԺ պատգամավոր Ն. Զոհրաբյանը

Սեպտեմբերի 7-ին Ազգային մանկական գրադարանն իր «Հեքիաթի դեսպաններ» հեղինակային  ծրագրի շրջանակում հյուրընկալել էր ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանին: Տիկին Զոհրաբյանը, երեխաներին ողջունելուց և նրանց հետ ծանոթանալուց հետո, ընթերցեց հսկա Աժդահակի մասին Նարինե Աբգարյանի «Հսկան, որը երազում էր ջութակ նվագել» հեքիաթը: Շրջապատում ահ ու սարսափ սփռող, բայց շատ բարի ու նուրբ հոգու տեր հսկայի պատմությունը երեխաներին անչափ դուր եկավ, և Ն. Զոհրաբյանի ուղղորդմամբ նրանք մեկնաբանեցին ունկնդրածի բովանդակությունը, ներկայացրեցին իրենց կարծիքը երաժշտության դրական ազդեցության մասին: Հանդիպման ավարտին քաղաքական գործիչը երեխաներին նվիրեց «Փոքրիկ իշխանը» հեքիաթ-վիպակը: Ներկա էին Երևանի հիմնական դպրոցների սաներ, մանկավարժներ, ծնողներ:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում