Նորություններ

Գրադարանավարների սեմինար Ազգային մանկական գրադարանում

Հունիսի 29-ին Հայկական գրադարանային ասոցիացիան Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կազմակերպել էր սեմինար-խորհրդակցություն գրադարանային հավաքածուների համալրման թեմայով, որին մասնակցում էին ՀՀ մարզային գրադարանների համալրման և մշակման բաժինների աշխատակիցները: Նրանք ներկայացրեցին գրադարանային հավաքածուների համալրման իրավիճակը և դինամիկան ՀՀ մարզային գրադարաններում: Գրադարանային հավաքածուների համալրման խնդիրների մասին խոսեց գրադարանի մշակման և համալրման բաժնի վարիչ Ռ. Առաքելյանը: Սեմինարն ընթանում էր մասնագիտական հարցադրումներով և մտքերի փոխանակումով: Գրադարանային այդ ոլորտի պատասխանատուները ներկայացնում էին իրենց աշխատանքային փորձի վրա հիմնված համապատասխան առաջարկներ: Մեկօրյա խորհրդակցության ընթացքում բազմաթիվ առանցքային հարցեր գտան իրենց պատասխանները: ՀՀ մարզային գրադարանների աշխատակիցներն իրենց գրադարանային հավաքածուների համալրման նպատակով ստացան ընթերցանության կազմակերպման վերաբերյալ մեթոդական ձեռնարկ և մանկագիր Լ.Սարգսյանի կենսամատենագիտությունը:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում