Նորություններ

Երեխաների օրն ամփոփվեց ՀՀ մշակույթի նախարար Լ. Մակունցի ընթերցանությամբ

Տոնական օրն ամփոփվեց երեկոյան: Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը Ընթերցողի արձանի մոտ շնորհավորեց փոքրիկներին և նրանց համար կարդաց ամերիկացի գրող Շ.Սիլվերսթինի «Անձնվեր ծառը» պատմվածքը, որին հաջորդեց գրադարանի թատերական խմբակի նույնանուն բացօթյա բեմականացումը՝ լուսային ձևավորմամբ: Օրվա նկարչության մանկական մրցույթի, որին մասնակցում էին Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի սաները /ուսուցիչ՝ Ս.Բանոյան/ արդյունքների ամփոփումը և մրցանակաբաշխությունն իրականացվեց նախարարի ընթերցանությունից հետո, ով հայտարարեց մրցանակակիրների անունները. «ԱրտԲրիջ» գրախանութը 5 լավագույն մասնակիցներին նվիրեց գրքեր և նկարչական պարագաներ: Ներկա էին բազմաթիվ փոքրիկներ և ծնողներ: Նշենք, որ միջոցառումները կազմակերպվել էին Ազգային մանկական գրադարանի, «Արևիկ» հրատարակչության և «ԱրտԲրիջ» գրախանութի համագործակցությամբ:

Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում