Նորություններ

Միջոցառում նվիրված Սարդարապատի հերոսամարտի 100 ամյակին

Մայիսի 24-ին Ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ թատերականացված միջոցառում նվիրված Հայաստանի առաջին հանրապետության հռչակման և Սարդարապատի հերոսամարտի 100 ամյակին: «Հայաստանի առաջին Հանրապետություն-100 և Սարդարապատի ճակատամարտ-100» խորագրով միջոցառումը մեկնարկեց գրադարանի ընթերցողների և թատերական խմբակի /ղեկ.՝ Ա.Ավետիսյան/, Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարանի սաների բեմելով: Ներկայացվեցին Հայոց առաջին հանրապետության հիմնման պատմությունը և Սարդարապատի ճակատամարտի հերոսական դրվագները: Ռազմական, քաղաքական գործիչ, հայոց նորագույն պետականության հիմնադիր Արամ Մանուկյանի, զորավարներ գեներալ Նազարբեկյանի և Սիլիկյանի, փոխգնդապետ Ալ. Շնուերի և այլոց կերպարներով պատանիները կրկնակի արժևորեցին մայիսյան մեծագույն հաղթանակները և հայ պետականության սկզբնավորումը: Միջոցառումն ամփոփվեց «Հպարտ քաղաքացու հիմնը» նորօրյա հաղթանակը խորհրդանշող տեսահոլովակով և հաղթական քոչարիով, որին միացան նաև դահլիճի հանդիսատեսները: Ներկա էին դպրոցականներ, մանկավարժներ, հյուրեր:  

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում