Նորություններ

Ավարտվեց վարպետության դասընթացը հայ հրատարակիչների համար

  Մայիսի 4-ին Ազգային մանկական գրադարանում ավարտվեց IBBY Հայաստան ՀԿ-ի նախաձեռնությամբ հայ հրատարակիչների համար իրականացվող դասընթացը, որը վարում էր գերմանացի Ֆլորիան Էնդրյուսը:
  Հայ մի շարք հրատարակչությունների աշխատակիցների մասնակցությամբ տեսագործնական հանդիպումը մեկնարկեց IBBY Հայաստանի նախագահ Ռ. Տոնոյանի ողջույնի խոսքով. ներկայացվեց «Ընթերցող դառնալու երեխայի իրավունքը» կարգախոսով դրամաշնորհային ծրագրի նախապատմությունն ու
առաքելությունը և նշվեց, որ Հայաստանի գրաշուկայի զարգացմանը միտված ընթացիկ դասը թվով 5-րդն է ծրագրի շրջանակում: Դասի ընթացքում մասնագետը սահանկարների միջոցով ներկայացրեց հրատարակչական իրավիճակը Գերմանիայում, վերջինիս և Շվեյցարիայի հրատարակչական վիճակագրական տվյալները, գերմանացի ընթերցողների նախասիրություններն ըստ սեռերի և տարիքի: Նրա
ակտուալ հարցադրումները՝ ոլորտի նախագծերի գնահատումից մինչև արդյունք, հաճախորդների և հրատարակչի ունակությունների զուգակցումով դեպի պոտենցիալ հնարավորություններ, սոցանալիզի ներառում և այլն, ի մի բերեցին դասընթացի նպատակը՝ արդի գերմանական մանկական հրատարակչությունների հաջողված փորձը փոխանցել հայ հրատարակիչներին՝ նպաստելով գործընթացի հաջողությանը Հայաստանում: Նշենք, որ հայ հրատարակիչները պարբերաբար մասնակցում էին
յուրահատուկ վերլուծություններով և պրոֆեսիոնալ դիտարկումներով:
Էնդրյուսը պայմանավորվեց դասի արդյունավետության իմաստալից ամփոփումը կազմակերպել տեսազանգ- զրույցով և նախօրոք ուղարկված հարցերի և ակնկալվող պատասխանների միջոցով ի մի բերել հրատարակչի ներուժի պատկերը:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում