Նորություններ

Գրադարանում ապրիլի 16-ին կմեկնարկի Ազգային գրադարանային շաբաթը

Ազգային մանկական գրադարանը Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ ապրիլի 16-cից 23-ը կիրականացնի ավանդաբար նշվող Ազգային գրադարանային շաբաթը, որն այս տարի նվիրված էcՄայիսյան հերոսամարտերին և Էրեբունի-Երևան 2800 ամյակին: Մասնագիտական յոթնօրյակը միտում ունի
նպաստել գրադարանների, գրքի և ընթերցանության նկատմամբ հետաքրքրության խթանմանըcև արժևորել գրադարանների նշանակությունը հանրության կյանքում:
«Շաբաթ»-ը կմեկնարկի ապրիլի 16-ից, որին առանձին ծրագրերով մասնակցում են նաև հանրապետությանcմարզային, համայնքային, մասնագիտական, բուհական գրադարանները:cՄանկական գրադարանում նախատեսվում են ցուցահանդեսներ, հանդիպումներ, գրքերի քննարկում,cերաժշտական վիկտորինա, թատերական ներկայացում, էլեկտրոնային ծանոթացում, հեքիաթապատումների,
գրքերի տեսությունների, զրույցների շարքեր, երաժշտական ունկնդրումներ, մասնագիտական շրջայցեր դեպի հայաստանյան գրադարաններ: ԱԳՇ-ն կամփոփվի ապրիլի 23-ին:

Կից ծրագիրը՝

Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում