Նորություններ

Ամփոփվեց մանկապատանեկան գրքի և երաժշտության յոթնօրյակը

Ապրիլի 6-ին Ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթի փակումը:  Ներկա էին հայ ժամանակակից գրողներ՝ ՀԳՄ-ի նախագահ, բանաստեղծ Էդ. Միլիտոնյանը, միության մանկապատանեկան գրականության բաժանմունքի ղեկավար, «Ծիծեռնակ» հրատարակչության տնօրեն Ա.Վարդանյանը, մանկագիր Ս.Ղազարյանը, ովքեր խորհուրդ տվեցին ծնողներին գնել հայ ժամանակակից գրողների գրքեր: Բանաստեղծ Միլիտոնյանը նշեց. «Մանուկների համար դժվար է գրել: Մանկագիրը պետք է կարողանա մտածել մանկան պես, հասկանալ, թե ինչն է գրավում փոքրիկներին»: Գրադարանի գիտքարտուղար Մ. Հովսեփյանը՝ շեշտելով շաբաթի կարևորությունն ու նպատակը, հորդորեց մանուկներին շատ այցելել գրադարան և դառնալ գրադարանի ընթերցող: Էդ. Միլիտոնյանը և Ս. Ղազարյանը մանուկների համար ընթերցեցին իրենց բանաստեղծություններից:  Գրադարանի ակտիվ ընթերցողները ներկայացրեցին հայ ժամանակակից մանկագիրների՝ Էդ. Միլիտոնյանի, Ա. Վարդանյանի, Ս. Մուրադյանի, Յ. Սահակյանի, Ս. Ղազարյանի, Լ. Սարգսյանի, Ղ. Սիրունյանի, Ե. Պետրոսյանի, Օ. Դուրյանի բանաստեղծությունները: Տիկին Վարդանյանը փոքրիկ մասնակիցներին նվիրեց «Ծիծեռնակ» մանկական ամսագրի օրինակներ:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում