Նորություններ

Երկլեզու միջոցառում Ֆրանկոֆոնիայի շրջանակում

Հայ-ֆրանսիական բարեկամության դրսևորումներից մեկը մշակութային ներդաշնակությունն է: Ֆրանկոֆոնիայի շրջանակում Ազգային մանկական գրադարանում ապրիլի 5-ին տեղի ունեցավ «Ֆրանսիա` երազանքների երկիր» խորագրով միջոցառումը, որը մեկնարկեց Ֆրանսիայի հիմնով: Ֆրանսերեն և հայերեն ներկայացվեց Ֆրանսիայի խորհրդանիշների՝ դրոշի և «Մարսելյեզ» հիմնի, տեսարժան վայրերի՝ տեսաֆիլմով և սահադիտումով ուղեկցվող պատմությունը: Գրադարանի ընթերցողները հայտնեցին իրենց երազանք-ցանկությունը՝ տեսնել Փարիզի հիասքանչ ճարտարապետությունը, բալետի հայտնի արտիստների հետ բեմել և հիանալ նրանց արվեստով: Փոքրիկ մնջախաղային համարով ներկայացվեց Մոնմարտրի նկարիչներին բնութագրող ակնարկը: Կատարվեցին Ելիսեյան դաշտերին նվիրված երաժշտական համարներ (մենապար, մեներգ): Ցուցադրվեցին ֆրանսիական նորաձևության և խոհանոցի նմուշներ: Ի նշան երկարամյա բարեկամության և փոխվստահության՝ ներկաներին հայկական լավաշ հյուրասիրվեց:Միջոցառումն ավարտվեց «Մենք նկարում ենք խաղաղություն» ֆրանսիական երգով ու պարով:


Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում