Նորություններ

Մեկնարկում է Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը

Խնկո Ապոր անվան մանկական ազգային գրադարանում ապրիլի 2-ից կմեկնարկի ավանդաբար կազմակերպվող «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ»-ը. այն կիրականացվի ապրիլի 2- 6-ը: Մշակութային յոթնօրյակի նպատակն է նպաստել մանկապատանեկան ընթերցանության խթանմանը, մանուկների և պատանիների շրջանում գրքի նկատմամբ սիրո և հետաքրքրության առաջացմանը, նրանց համար ստեղծված երաժշտության հանրայնացմանը: Շաբաթի շրջանակում նախատեսվում են ցուցահանդեսներ, հանդիպումներ երաժիշտների և գրողների հետ, կինոդիտումներ, մանկական երգերի ունկնդրումներ, գրական հոբելյանների մասին էլեկտրոնային ծանոթացումներ, թատերական և գրական միջոցառումներ, հեքիաթապատումներ, գրքերի տեսություններ և քննարկումներ, ինչպես նաև միջոցառումներ Ֆրանկոֆոնիայի շրջանակում... Շաբաթի փակումը՝ Հայաստանի գրողների միության հետ համատեղ ապրիլի 6-ին:Ամենամյա միջոցառումներին սպասվում են անհատական և խմբային այցելություններ: 


Կից՝ միջոցառման ծրագիրը:

Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում