Նորություններ

«Հեքիաթի դեսպաններ» ծրագրի հյուրն էր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը

Մարտի 7-ին Ազգային մանկական գրադարանն իր հեղինակային «Հեքիաթի դեսպաններ» ծրագրի շրջանակում հյուրընկալել էր ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին:  Քաղաքական գործիչը փոքրիկների հետ ծանոթանալուց, մտերմիկ զրույցից և կոնֆետներ հյուրասիրելուց հետո «ամենափոքրիկ լսարան»-ին ներկայացրեց իր հեղինակած չար տնակի մասին հեքիաթը։ Երազանքից կառուցված տնակի և բացատի գազանիկների հետաքրքիր խաղի մասին Ն. Փաշինյանի «Չար տնակի հեքիաթը» սիրով ընդունվեց կրտսեր դպրոցականների կողմից: Պատգամավորի հետ երեխաները վերհիշեցին Թումանյանի «Շունն ու կատուն» լեգենդը, ոգևորված պատասխանեցին նոր ունկնդրած հեքիաթի բովանդակությանը, ընդհանրապես հեքիաթի ժանրին և աշակերտական առօրյային վերաբերող հարցերին:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում