Նորություններ

Մայրենի լեզվի միջազգային օրը Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի շրջանակում

Փետրվարի 21-ին աշխարհի բազմաթիվ ազգերի հետ հայ ժողովուրդը տոնում է «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի կողմից հաստատված Մայրենիի օրը: Մայրենին հայի ազգային ինքնության վկայությունն ու հաղթաթուղթն է: Ազգային մանկական գրադարանում ևս գրքի հնգօրյա տոնավաճառի ամփոփումը և մայրենիին նվիրված միջոցառումների մեկտեղումը օրվա խորհուրդն առավել արժևորեցին. փետրվարյան ամենամյա տոնավաճառն ամփոփվեց Մայրենիի միջազգային օրը նշանավորող միջոցառումներով: Հեքիաթի սրահում փոքրիկների հետ հանդիպեց և Մայրենիի մասին զրուցեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով պատգամեց նրանց լա՛վ սովորել, լավ հա՛յ, մա՛րդ և զավա՛կ լինել և արժանին մատուցել Մ.Մաշտոցին հայ գրերի ստեղծման համար: Տիկին Հակոբյանը երեխաների համար ընթերցեց նաև Թումանյանի հեքիաթներից: Օրվա ընթացքում իրականացվեցին մայրենիին նվիրված պոեզիայի ժամ, «Հայ պոեզիան և երաժշտությունը» խորագրով վիկտորինա, գրքի շնորհանդես, զրույցներ, գրական խաղ, ընտանեկան ընթերցանություններ, երաժշտության խմբային ունկնդրումներ, մուլտֆիլմերի դիտումներ, գրքի ձևավորման և ստեղծման գործընթաց նկարչուհի Սոնա Բանոյանի մասնակցությամբ: Տոնավաճառի այցելուները՝ դպրոցականներ, ուսուցիչներ և ծնողներ, շրջայց կատարեցին գրադարանում:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում