Նորություններ

Հեքիաթի դեսպաններ. գրադարանի հեղինակային ծրագիրը շարունակվում է

Փետրվարի 21-ին՝ Մանկապատանեկան գրքի 14-րդ տոնավաճառի շրջանակում գրադարանի հեքիաթի սրահում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության հյուպատոս, գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Ահլամ Ալ Սալամին երեխաների ներկայությամբ ՄԱԷ-ի վերաբերյալ գրքեր նվիրաբերեց գրադարանին և շրջայց իրականացրեց գրադարանի այլ սրահներում՝ այցի ավարտին ամփոփելով իր դրական տպավորությունները: Իսկ ժամը 14:00-ին կայացավ գրադարանի «Հեքիաթի դեսպաններ» ծրագրի հերթական հեքիաթապատումը: Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը բնագրի լեզվով դպրոցականներին ներկայացրեց «Երջանիկ Հանսը» գերմանական ժողովրդական հեքիաթը Գրիմ եղբայրների մշակմամբ: Հեքիաթի ունկնդրումը շարունակվեց թեմայի շուրջ երեխաների և պ.-ն Քիսլերի հետաքրքիր ու խորիմաստ զրույցով: Դեսպանը նշեց, որ սիրում է Հայաստանը, իսկ երեխաներին հորդորեց գերմանական հեքիաթները փորձել ընթերցել բնագրով:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում