Նորություններ

Հեքիաթի դեսպաններ. հեքիաթ է ներկայացնում Արգենտինայի Հանրապետության դեսպանը

Փետրվարի 20-ին՝ Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի շրջանակում կայացավ Ազգային մանկական գրադարանի «Հեքիաթի դեսպաններ» հեղինակային ծրագրի հերթական հեքիաթապատումը: Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան կարդաց արգենտինացի գրող Աննա Մարիա Շուայի «Ամենալավ տունը» հեքիաթը երկլեզու պատկերավոր շնորհանդես-սահադիտումի միաժամանակյա ցուցադրությամբ: Պ.-ն Ուրրիոլաբեիտիան երեխաներին պատմեց «Programa Sur» ծրագրի մասին, որի շրջանակում արգենտինական գրականությունը թարգմանվում է հայերեն՝ և հակառակը: Հանդիպումն ամփոփվեց դեսպանին ուղղված անմիջական հարցերով և նույնքան անմիջական պատասխաններով: Ներկա էին Էջմիածնի «Էօրնեկեան» և Երևանի «Արգենտինայի Հանրապետություն» հիմնական դպրոցների սաները: Հավելենք, որ 13:30-ին «Արևիկ» հրատարակչության տնօրեն Սաբեթ Հովհաննիսյանը ներկայացրեց ամերիկացի գրող, մուլտիպլիկատոր Շ.Սիլվերսթինի «Անձնվեր ծառը» գիրքը, որն անփոխարինելի բարոյական ուղերձ է երեխաների համար:


Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում