Նորություններ

Հեքիաթապատումներ. հեքիաթ է պատմում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Միկիսկան

Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի շրջանակում Ազգային մանկական գրադարանի հեքիաթի սրահում կայացավ գրադարանի «Հեքիաթի դեսպաններ» հեղինակային ծրագրի 2018 թ. առաջին հեքիաթապատումը: Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր
դեսպան Պետր Միկիսկան փոքրիկներին ներկայացրեց «Դմբո Հոնզան» չեխական ժողովրդական հեքիաթը համաժամանակյա հայերեն թարգմանությամբ: Փոքրիկ գրքասերները չեխական բանահյուսության միջոցով ծանոթացան եվրոպական բարեկամական երկրի սովորույթներին: Նրանք հետաքրքրությամբ ունկնդրեցին
թագավորի և հնարամիտ տղայի մասին՝ աշխարհի հեքիաթներով թափառող դիպաշարը:
Հանդիպումն ամփոփվեց հեքիաթի գաղափարի շուրջ երեխաների և պ.-ն Միկիսկայի անմիջական զրույցով:
Նշենք, որ օրվա ընթացքում Թումանյանի ծննդյան օրվա կապակցությամբ երեխաներին «Խելոքն ու հիմարը» հեքիաթը ներկայացրեց դերասան Ս.Շահինյանը:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում