Նորություններ

Գիրք նվիրելու օրը գրադարանում

Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի շրջանակում Գիրք նվիրելու օրը Ազգային մանկական գրադարանում վերածվեց գրքի մեծարման տոնի: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող գրքի տոնավաճառի պաշտոնական բացմանը հերթական անգամ արժևորվեց գիրքը: Ողջույնի խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Ռ.Տոնոյանը՝ ներկայացնելով ամենամյա տոնավաճառի նպատակը և հայտնելով, որ «Նվեր զինվորին»՝ տոնավաճառի մեխը հանդիսացող ակցիայի շրջանակում ընթերցասերները կարող են գիրքը գնել, ընծայագրել և նվիրել հայ զինվորին: Մշակույթի փոխնախարար Ն.Տեր-Վարդանյանը հավելեց. «Գիրքը պատանիների համար լավագույն ղեկավարն ու ուսուցիչն է, որովհետև գրքերում ներկայացվում են մարդկային հարաբերութուններ և իմաստուն մարդկանց մտքեր, որոնք տպավորվում են հենց մանկապատանեկան հասակում»: Սփյուռքի փոխնախարար Ս.Սրապիոնյանը ևս գնահատեց տոնավաճառի կարևորությունը՝ նշելով, որ գիրքը հավերժ է ինչպես մարդկությունը: Չեխիայի դեսպան Պ.Միկիսկան նշեց, որ մեծ պատիվ ունեցավ երեխաների համար չեխերեն հեքիաթ կարդալ և շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին ընձեռված գեղեցիկ առիթի համար: Դեսպանի բնորոշմամբ գիրքը դեպի աշխարհ բաց պատուհան է և այլ երկրներին, նրանց մշակույթին և ժողովրդին ծանոթանալու լավ միջոց: ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը գիրքը համարեց 6-րդ մայրցամաք և նշեց, որ առանց գրքի 5 մայրցամաքները չէին հայտնագործվի... «ԱրտԲրիջ» գրախանութի տնօրեն, տոնավաճառի համակազմակերպիչ Շ.Հավան-Գարապետյանը հիշեցրեց ստեղծագործական մրցույթի վերաբերյալ, որի վերջնաժամկետը մինչև փետրվարի վերջն է: Նշենք, որ հարգարժան հյուրերը հայ զինվորներին և գրադարանին ընծայագրերով գրքեր նվիրաբերեցին:
Օրվա խորհրդին համահունչ փոքրիկ այցելուների համար իրականացվեցին թումանյանական մոտիվներով մուլտֆիլմերի դիտումներ, գրքի շնորհանդես, նոր գրքի ստեղծում, թատերական ներկայացում, ինտելեկտուալ, գրական խաղեր, վիկտորինա և ունկնդրումներ՝ «Թումանյանը երգերի մեջ» խորագրով:


Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում