Նորություններ

Մեկնարկում է Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառը

Սիրելի՛ գրքասերներ, փետրվարի 17-21-ը Ազգային մանկական գրադարանը Մշակույթի նախարարության աջակցությամբ ՀԳԱ-ի, ՀԱԱ-ի, IBBY Հայաստանի և Արտբրիջ գրախանութի գործընկերությամբ կազմակերպում է Մանկապատանեկան գրքի երևանյան ամենամյա տոնավաճառը. առանձին տաղավարներով կմասնակցեն Հայաստանի մի շարք հրատարակչություններ և գրքին առնչվող այլ կազմակերպություններ. համաժամանակյա միջոցառումներ կիրականացվեն գրադարանի ճեմասրահում, դահլիճում և սրահներում. պաշտոնական բացումը՝ փետրվարի 19-ին՝ ժամը՝ 14:00-ին, ճեմասրահում: Նախատեսվում են անհատական և խմբային այցելություններ, զրույցների, տեսությունների շարքեր, էլեկտրոնային ծանոթացումներ, մուլտֆիլմերի դիտումներ, էքսկուրսիաներ, երաժշտական ունկնդրումներ, բարձրաձայն և ընտանեկան ընթերցանություն... Մշակութային ծրագրում կիրականացվեն գրադարանի հեղինակային «Հեքիաթի դեսպաններ» խորագրով հեքիաթապատումները, որոնց ընթացքում օտարազգի դիվանագետները և հայ անվանի գործիչները կներկայացնեն համաշխարհային և ազգային հեքիաթներ:    19-ին՝ Գիրք նվիրելու օրը, կշեշտադրվի «Նվեր զինվորին» ակցիան, որի ընթացքում 20-30% զեղչով գնված նախընտրելի գիրքը կարելի է ընծայաբերել հայ զինվորին. նախատեսվում են թումանյանական մոտիվներով մուլտֆիլմերի դիտումներ, գրական, մտավոր և ուսուցողական խաղեր, ունկնդրումներ. 21-ին կկազմակերպվեն Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված պոեզիայի ժամ, համանման այլ միջոցառումներ: Լրացուցիչ հայտնում ենք, որ տոնավաճառին ընդառաջ հայտարարված մանկական ստեղծագործությունների մրցույթի աշխատանքները կհավաքագրվեն նաև փետրվարին:   Տոնավաճառի արդյունքները կամփոփվեն փետրվարի 21-ին:                                                


Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում