Նորություններ

«Իմ տնային գրադարանը» մանկական ստեղծագործական նախագիծն ամփոփվեց

Ազգային մանկական գրադարանում ամփոփվել է 2017 թ.-ի սեպտեմբերից իրականացվող միջազգային մանկական ստեղծագործական ծրագիրը: Նախագծի շրջանակում ներկայացված շուրջ 5 տասնյակ փոքրիկ տեսահոլովակների, ակնարկների և սահադիտումների նկատմամբ խիստ չափանիշներ չեն կիրառվել. ընտրությունը կատարվել է որոշ վերապահումներով: Արդյունքներն ամփոփվել են 2 տարիքային խմբով 10-11 և 12-13՝ առանձնացված 2 ձևաչափերով՝ տեսանյութ և տեքստային աշխատանք: Կազմակերպիչներն աշխատանքների ղեկավարների հետ նախապես բանակցել են որոշակի շտկումների շուրջ: Առաջադրված չափանիշներին համապատասխան աշխատանքների փոքրիկ հեղինակներն ստացել են մասնակցության դիպլոմներ և հավաստագրեր, ղեկավարները՝ շնորհակալագրեր (բոլորը՝ էլեկտրոնային եղանակով): Հավանության արժանացած աշխատանքներն ամփոփվել են էլ. ժողովածուներում, որոնց հիմնական մասը ռուսերեն տարբերակով ուղարկվել է նաև Նովոսիբիրսկի Ա.Մ.Գորկու անվան մանկական գրադարան՝ նախագծի մյուս մասնակիցների հետ համատեղ հրապարակվելու համար /ռուսալեզու հավաքածուի տեղադրման հղումը ավելի ուշ կտեղադրվի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ՖԲ էջում/:
Նշենք, որ 2017 թ.-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական (Հայաստան), Նովոսիբիրսկի մարզի Ա.Մ.Գորկու անվան մանկական (Ռուսաստան), Ալմաթիի ԳԿՀ-ի Ս.Բեգալինի անվ. քաղաքային կենտրոնական մանկական (Ղազախստան), Դ.Չայկայի անվ. Խերսոնի մարզային մանկական (Ուկրաինա) գրադարանները և «Տիրասպոլ քաղաքի ԳԿՀ» կազմակերպությունը (Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետություն) հայտարարել էին ստեղծագործական համաժամանակյա մրցույթ «Իմ տնային գրադարանը» խորագրով, որի նպատակն էր խթանել մանուկների հետաքրքրությունը գրքի և գրադարանի նկատմամբ, արժևորել գրադարանը որպես ընտանեկան արժեք և պատվաստել հմտություն ինքնուրույն ուսումնասիրությամբ կարևորելու ընթերցանությունը:


Արդյունքներ.


Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում