Նորություններ

IBBY-ի Պատվո ցուցակ 2018

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ IBBY-ի (Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտե) Պատվո ցուցակ 2018-ում ընդգրկվել են հայ մանկագիր Յուրի Սահակյանն իր «Նապո Չորրորդը» գրքով, նկարազարդող Նաիրա Մուրադյանն իր «Չիփչու Նիչուն և կամակորները» գրքով, թարգմանիչ Աշխեն Բախչինյանն իր թարգմանած «Երկարագուլպա Պիպին» գրքով: IBBY-ի Պատվո ցուցակը ներառում է անդամ երկրների կողմից առաջարկված մանկագիրների, նկարազարդողների և թարգմանիչների լավագույն աշխատանքները: Այն IBBY-ի գործունեության արդյունավետ եղանակներից է և նպատակ ունի մանկական գրականության միջոցով նպաստելու միջազգային փոխըմբռնմանը: Պատվո ցուցակի վկայագրերը 3 անվանակարգում՝ «Գրող», «Թարգմանիչ» և «Նկարազարդող», հանձնվում են ազգային կոմիտեներին IBBY խորհրդաժողովների ընթացքում, որտեղ ներկայացվող գրացուցակում գրքերն ընդգրկվում են առաջին անգամ: Հետագայում գրքերի 7 հավաքածուներ ցուցադրվում են աշխարհի ցուցահանդեսներում, գիտաժողովներում և գրքի տոնավաճառներում: Հրատարակություններն ընտրվում են ազգային բաժանմունքների կողմից, որոնք կարող են առաջադրել մեկական գիրք երեք կատեգորիաների համար: Պատվո ցուցակը կազմելիս կարևորվում է, որ գրքերը ներկայացնեն տվյալ երկրի լավագույն մանկական գրականությունը և հարմար լինեն տպագրվելու ամբողջ աշխարհում: IBBY-ի Պատվո ցուցակի մշտական հավաքածուները պահվում են Մյունխենի միջազգային երիտասարդական գրադարանում, Ցյուրիխի երեխաների և երիտասարդների շվեյցարական մեդիա ինստիտուտում, Բրատիսլավայի Բիբիանա հետազոտական հավաքածուում, Տոկիոյի IBBY-ում և Իլինոյսի նահանգի Էվանստոնի հյուսիսարևմտյան համալսարանի գրադարանում:

Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում