Նորություններ

ՄԱՆԿԱԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԳՐՔԻ ՄՐՑՈՒՅԹ

IBBY Հայաստանը ներկայացնում է մանկական գրքի մրցույթ մանկագիրների և մանկական գրքերի նկարազարդողների համար: Շարժայի մանկական ընթերցանության փառատոնը, միտում ունենալով խրախուսել գրողներին և այլ ստեղծագործողներին՝ մանկական գրականության ոլորտում ստեղծելու բարձր մակարդակի ստեղծագործություններ, հայտարարում է Շարժայի մանկական գրքի մրցանակաբաշխության մեկնարկի մասին: Մրցանակաբաշխության նպատակն է զարգացնել երեխաների գրական և մշակութային ունակությունները, բարելավել նրանց գրական իրազեկությունը և հարստացնել գրադարանները մանկական գրական ստեղծագործություններով: Մրցույթին կարող են մասնակցել մանկագիրներ և մանկական գրքերի նկարազարդողներ: Մասնակցել ցանկացողները IBBY Հայաստանյան գրասենյակ պետք է ներկայացնեն մրցույթի պահանջներին համապատասխանող առաջադրվող գրքի 1 օրինակ, հայտը՝ կից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով:   Մասնակցության կանոնները, նախընտրական փուլի հարցաշարն ու հայտը՝ կից:    IBBY հայաստանյան գրասենյակը կընտրի և Շարժայի մանկական գրքի մրցանակաբաշխությանը կներկայացնի միայն այն հայտերը, որոնք լիարժեք կհամապատասխանեն մասնակցության կանոններին:   Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս/թ փետրվարի 25-ը:



Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում