Նորություններ

Միջոցառում նվիրված Անահիտ Թարյանի գրական գործունեությանը

Դեկտեմբերի 12-ին՝ ժ.14:00-ին գրադարանում կայացավ միջոցառում նվիրված բանաստեղծ, թարգմանիչ և լրագրող Անահիտ Թարյանի ծննդյան 65 ամյակին: Ներկայացվեց Մխիթարյանների գերդաստանից սերված բանաստեղծուհու գրական, մանկավարժական, լրագրողական գործունեությունը: Փոքրիկ մասնակիցներն արտասանեցին նրա մանկական բանաստեղծությունները և հանդես եկան «Գիտնական իշուկը» չափածո հեքիաթի բեմականացմամբ: Հնչեցին բանաստեղծություններ Թարյանի նախկին և «Ես քո զինվորն եմ, Հայաստա՛ն» 2017 թվականին հրատարակված ժողովածուներից:Սիրված բանաստեղծուհու մասին խոսեցին ՀԳՄ նախագահ Էդ.Միլիտոնյանը, ՀԳՄ մանկապատանեկան գրականության բաժանմունքի ղեկավար Անուշ Վարդանյանը,  «Անտարես հոլդինգ»-ի նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ելույթներում խոսվեց հեղինակի՝ մանկական և մեր ժամանակի բովանդակային շեշտն ու արտացոլանքը կրող մեծերին հասցեագրված արդիական գրականության մասին: Միջոցառումն ամփոփվեց հեղինակի խոսքով, ով խոսեց իր՝ տարիների ընթացքում ապրված փորձի, ավելացված փորձառության և ժամանակի մեջ իմաստավորված պահերի հանրագումարը հանդիսացող երկերի մասին:                                                                       Ներկա էին մտավորականներ, փոքրիկ գրքասերներ, մանկավարժներ և ծնողներ:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում