Նորություններ

Չինական հեքիաթ. պատմում է դերասանուհի Է. Շահիրյանը

Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12:00-13:00-ը, գրադարանի Չինական անկյունում սիրված դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանը կրտսեր դպրոցականների հետ զրուցեց իրապատում և հրաշապատում հեքիաթների, նրանց պատկերավորության, մարդու երևակայության վրա նրանց մեծ ազդեցության մասին և փոքրիկներին պատմեց չինական հեքիաթ «Կարմիր շուշան» չինական ժողովրդական հեքիաթների ժողովածուից: Չինական ազգային ֆոլկլորի միջոցով երեխաները ծանոթացան բարեկամ երկրի հավատալիքներին ու սովորույթներին:                                          Գրադարանի հեղինակային «Հեքիաթապատում» շարքի հերթական հանդիպմանը ներկա էին մայրաքաղաքի հիմնական դպրոցների սաներ, մանկավարժներ: Ավարտին երեխաները ծանոթացան գրադարանի սրահներին և դիտեցին մուլտֆիլմ: 

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում