Նորություններ

Հեքիաթապատում. Է Շահիրյան

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 11:30-ին, գրադարանի Պարսկական ընթերցասրահում կայացավ «Հեքիաթապատում» շարքի հերթական հանդիպումը: Սիրված դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանը փոքրիկներին պատմեց «Մալեք-Ջամշիդ» պարսկական ժողովրդական հեքիաթը: Պարսկական բանահյուսության միջոցով երեխաները ծանոթացան մեր հարևանների սովորույթներին: Ներկա էին մայրաքաղաքի հիմնական դպրոցների սաներ, մանկավարժներ, ինչպես նաև ՀՀ-ում ԻԻՀ-ի դեսպանատան ներկայացուցիչներ՝ մշակույթի գծով խորհրդական պրն. Սեյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին, տկն. Փ.Քազեմին, Վ.Մովսիսյանը: Հանդիպումն ամփոփվեց շրջայցով. երեխաները հյուրերի հետ ծանոթացան գրադարանի սրահներին և ճեմասրահային ցուցահանդեսներին, փոքրիկները վայելեցին նաև անակնկալ՝ ունկնդրեցին երաժշտություն և դիտեցին մուլտֆիլմ:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում