Նորություններ

Ցերեկույթ նվիրված Ռոլանդ Շառոյանի 65 ամյակին

 «Անսանձ գրաքանդակներ» շարքից Նոյեմբերի 21-ին՝ ժամը 14:00-ին, Խնկո Ապոր անվան ազգայինմանկական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում-ցերեկույթ նվիրված գրող, լրագրող, ԽՍՀՄ գրողների և ժուռնալիստների միության անդամ Ռոլանդ Շառոյանի ծննդյան 65 ամյակին: Ներկայացվեց բանաստեղծի ստեղծագործական ուղին, բեմականացվեցին նրա մանկական ստեղծագործությունները: Ելույթ ունեցան գրադարանի բարձր տարիքի ընթերցողները, «Ծիծեռնակ» մանկական պարային համույթը: «Իշուկ-գորշուկը, որ գնում էր աշխարհ տեսնելու» հանրաճանաչ հեքիաթը հնչեց Ռ. Քոթանջյանի ընթերցմամբ: Հոբելյարին շնորհավորելու էին եկել գրչակից ընկերները. ողջույնի խոսք ասացին ՀԳՄ նախագահ, գրող Էդվարդ Միլիտոնյանը, Գրողների միության մանկապատանեկան գրականության բաժանմունքի ղեկավար, «Ծիծեռնակ» մանկական ամսագրի գլխավոր խմբագիր, մանկագիր Անուշ Վարդանյանը, գրող Արմեն Շեկոյանը, բանաստեղծ, արձակագիր Վրեժ Սարուխանյանը, ովքեր կիսվեցին Շառոյանի մասին հիշողություններով, խոսեցին ժամանակակից գրականության, փոքրիկ ընթերցող և գիրք կապի սերտացման, պատանիներին գրքի աշխարհ ուղղորդելու մտահոգությունների մասին:                                                                                            Հանդիպումն ամփոփվեց հոբելյարի ելույթով, ով մանուկներին համարեց նրանց համար ստեղծագործողների հիմնական խորհրդատուն, ընթերցեց թոռնիկներին նվիրված անտիպ գործերը և խոստացավ շարունակել հորինել փոքրիկ ընթերցողների համար: Ցերեկույթին ներկա էին դպրոցականներ, մանկավարժներ, ծնողներ:


Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում