Նորություններ

Հուշ-ցերեկույթ նվիրված Էլդար Ռյազանովի ծննդյան 90 ամյակին

Նոյեմբերի 17-ին Ազգային մանկական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ նվիրված ռուս կինոռեժիսոր, սցենարիստ, բանաստեղծ, դրամատուրգ և մանկավարժ Էլդար Ռյազանովի ծննդյան 90 ամյակին: Ցուցադրվեցին դրվագներ սիրված և անկրկնելի ռեժիսորի ֆիլմերից: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները և դերասանուհի Մարինե Մխիթարյանը ներկայացրեցին Ռյազանովի անցած ուղին, հուշեր նրա մասին, հանդես եկան արվեստագետի «Բնությունը վատ եղանակ չունի» բանաստեղծությունների ժողովածուի՝ բանաստեղծ Ս. Մուրադյանի հայերեն թարգմանություններով: Ռյազանովին մարմնավորեց Բագրատ Չոբանյանը, մենակատարումներով հանդես եկան երգչուհի Նաիրի Գասպարյանը, երգիչ Սարգիս Շիբոյանը. հնչեցին երգեր «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ»  և «Ծառայողական սիրավեպ» կինոկատակերգություններից: «Զգուշացի՛ր ավտոմեքենայից» հանրահայտ ֆիլմի համար գրված Ա. Պետրովի վալսի հնչյունների ներքո ներկայացվեց պարային կատարում: Անընդգրկելի Ռյազանովի մասին հուշ-ցերեկույթն ամփոփվեց արվեստագետների հուշ-գնահատականներով. ելույթ ունեցան կինոգետ Ռոբերտ Մաթոսյանը, բանաստեղծ, մանկագիր Սուրեն Մուրադյանը, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը: Սիրված կոմպոզիտորը հանդես եկավ նաև «Սփոփանք» պիեսի կատարումով: Մասնակիցներին նվիրաբերվեց կինոաշխարհը ներկայացնող «Կինոպլյուս» ամսագրի վերջին համարը: Միջոցառմանը ներկա էին արվեստագետներ, արվեստասեր հյուրեր, աշակերտներ և ուսանողներ:


Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում