Նորություններ

Հանդիսություն նվիրված Կարեն Դեմիրճյանին

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ին, Ազգային մանկական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ հանդիսություն նվիրված ՀՀ ազգային հերոս, պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի ծննդյան 85 ամյակին: Ողջույնի խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Ռ.Տոնոյանը: Սահանկարների միջոցով ցուցադրվեցին Դեմիրճյանի անձի և գործունեության վերաբերյալ լուսանկարներ, կյանքի և գործունեության որոշ դրվագներ: Ելույթ ունեցան ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի սաները, ովքեր բարձրաձայնեցին սիրված առաջնորդի խոսքը 1982 թ.-ի մանկական գրադարան այցի ընթացքում. «Ես նույնպես այս գրադարանի նախկին ընթերցողներից եմ: Գիրքը միշտ եղել է և կմնա հոգևոր զարգացման և հարստացման ամենակարևոր աղբյուրը»: Համաժամանակյա ներկայացվեց տեսաֆիլմ առաջնորդի գործունեության վերաբերյալ: «Էլեգիա» երաժշտության ներքո մենապարով հանդես եկավ Ա. Ճաղարյանը. հայկական դուդուկի մեղեդու ուղեկցությամբ հնչեց «Դլե յաման»-ը հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր «Դուդուկմեն» ստուդիայի սան Ն.Խանզադյանի կատարմամբ: «Գոհար» պարային համույթի /գեղ.ղեկ.՝ Գ.Մարտիրոսյան/ սաները ներկաներին խնձորներ հյուրասիրեցին: Հնչեց «Էրեբունի-Երևան» երգը: Ճեմասրահում ցուցադրված էին պետական և քաղաքական գործչի գրադարան կատարած այցի լուսանկարները: 
Հուշ-հանդիսության նպատակն էր երկրի նվիրյալ զավակի կյանքի ու գործունեության լուսաբանումը և հիշատակի հավերժացումը:
Հյուրերի թվում էին ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը, Կ. Դեմիրճյանի այրին և որդին, նրա հարազատներն ու գործընկերները, մշակութային կազմակերպությունների ղեկավարներ, մտավորականներ: Տիկին Ռիման կիսվեց ամուսնու մասին հիշողություններով, պատմեց նրա անկատար ծրագրերի մասին, գործընկերներն ու հարազատները հիշեցին հետաքրքիր պատմություններ Դեմիրճյանի կյանքից:
«Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամը Խնկո Ապոր անվան ազգային մանկական, Հայաստանի Ազգային և Ավ. Իսահակյանի անվան քաղաքային կենտրոնական գրադարաններին պարգևատրեց «Կարեն Դեմիրճյան» մեդալով:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում