Նորություններ

Չինական հեքիաթներ և լեգենդներ

Հոկտեմբերի 12-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի Չինական անկյունում տեղի ունեցավ ցերեկույթ նվիրված Չինաստանի մշակույթին և լեգենդներին: Ներկայացվեց Չինաստանի մշակույթը, նրանց տոները, (վերջերս՝ հոկտեմբերի 4-ին, Չինաստանում տոնվեց Լուսնի տոնը): Բեմադրվեցին «Գիտնականը կոշիկ է գնում» հեքիաթը և «Վիշապների արքա Լուն Վան» լեգենդը: Ներկայացվեց չինական ազգային մենապար և չինարեն բանաստեղծություն: Մասնակիցները՝ Դ. Վարուժանի անվան թիվ 89 հիմնական դպրոցի աշակերտները, ստացան շնորհակալագրեր, իսկ ուսուցչուհին, ով գրադարանի երկար տարիների ընթերցողն էր՝ անգլալեզու գիրք: Միջոցառումն ամփոփվեց «Գուշակի՛ր հիերոգլիֆներ» խաղով, որտեղ հանդիսատես-մասնակիցները գուշակում էին տարբեր հիերոգլիֆների իմաստը:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում