Նորություններ

Հոկտեմբերի 7-ին` Գրադարանավարի օրը, մանկական գրադարանում

Հոկտեմբերի 7-ին` Գրադարանավարի օրը, մանկական գրադարանի տարբեր սրահներում իրականացվեցին մասնագիտական տոնին նվիրված տարաբնույթ միջոցառումներ՝ ցուցահանդես, տարվա հոբելյարների վերաբերյալ թեմատիկ զրույցների շարք, ճապոնական օրիգամիի վարպետության դաս, վիկտորինա, ընտանեկան և էլեկտրոնային ընթերցանություններ... Օրվա բովանդակությանը համապատասխան միջոցառումներն ամփոփվեցին դահլիճային տոնական հանդիսությամբ: Գրադարանավարներին ողջունեցին գրադարանի թատերական ստուդիայի սաները /ղեկ. Ա. Ավետիսյան/, նախկին և ներկա ընթերցողները, տիկնիկային ողջույնով հանդես եկավ նաև գրադարանի բարեկամ, տիկնիկավար Դերենիկ Մարտիրոսյանը: Ելույթ ունեցան «Ծիծեռնակ» պարային ստուդիայի սաները /ղեկ. Մ. Ֆահրադյան/, երգահան Հ. Խրիմյանը, հնչեց սաքսոֆոնային երաժշտություն: Շնորհավորական խոսքով հանդես եկան գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը, գրողներ Անուշ Վարդանյանը և Սաթենիկ Ղազարյանը, դերասանուհի, գրադարանի 1-ին հեքիաթասաց Մայրանուշ Գրիգորյանը: 
Գրադարանավարները տոնի առթիվ` Հայկական գրադարանային ասոցիացիայի և Հայաստանի մշակութային հիմնադրամի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում