Նորություններ

Եվրոպական մշակութային ժառանգության արժևորումը գրադարանում

Եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են Եվրոպական մշակութային կոնվենցիային միացած 50 եվրոպական երկրում: Ամենամյա միջոցառումների թիրախը պատանիներն ու երիտասարդներն են, նպատակը՝ նշյալ ժառանգության մասին իրազեկվածության բարձրացումը և նրա շարունակական պահպանության կարևորումն է այն կրողների միջոցով:
Այս տարի օրերը մեկնարկել են «Ժառանգությունը և բնությունը» խորագրի ներքո: Նախաձեռնության խորհրդին համահունչ Հայաստանի ավելի քան 100 մշակութային օջախներում կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ: Մանկական գրադարանը ևս «Ես և շրջակա միջավայրը» խորագրով իրականացրեց թեմատիկ միջոցառումների շարք՝ ճեմասրահում ներկայացվեց նկարչական ստուդիայի սաների "Pop Art" ցուցադրությունը, հեքիաթի սրահում կազմակերպվեց թատերականացված հեքիաթապատում. ներկայացվեց Հ.Ք.Անդերսենի «Վայրի կարապները» հեքիաթը՝ տիկնիկների ուղեկցությամբ, ձայնադարանում իրականացվեց Եվրոպայի հայտնի դասականների գործերի ցուցադրություն և խմբային ունկնդրում, իսկ կրտսեր տարիքի սրահում շարքն ամփոփվեց իտալահայ պատանի ստեղծագործող Դավիդե Կուարինի «Ջոյը և բյուրեղյա ձին» հեքիաթի բարձրաձայն ընթերցանություն զրույցով: Նշենք, որ հայկական արմատներով պատանին գրադարանին էր նվիրել իր եռալեզու գիրքը՝ ընծայագրում հույս հայտնելով, որ այն դուր կգա հայրենակիցներին:
Միջոցառումներին ներկա էին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի աշակերտները, հանրակրթական դպրոցների սաներ Երևանից:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում