Նորություններ

Հայկական բանակ - 25

Մայիսի 12-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կայացավ հանդիսություն նվիրված Հայոց բանակի կազմավորման 25 ամյակին և մայիսյան եռատոնին: «Հաղթական հայոց բանակ» խորագիրը կրող տոնական միջոցառումը մեկնարկեց և ամփոփվեց ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի նվագախմբի փողային կատարումով: Կատարվեցին ՀՀ և բանակի հիմները: Պետական դրոշի հանդիսավոր ներսբերումից հետո ընթերցողների կողմից ներկայացվեց Հայոց բանակի կազմավորման պատմությունը, հնչեցին հայ զինվորին նվիրված բանաստեղծություններ, ցուցադրվեց տեսաֆիլմ, խմբերգով և ասմունքով մասնակցեցին Զարուհի Բաբայանի երգի ստուդիայի երգիչները, բեմադրվեց պարային համար: Ռազմահայրենասիրական երգերի կատարումներով ելույթ ունեցավ ՀՀ զինված ուժերի երգի ու պարի համույթը: Համույթի մեներգիչների կատարմամբ հնչեցին սիրված երգեր: Դահլիճը մեկ րոպե լռությամբ հոտընկայս հարգեց Ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակը:
Միջոցառումը նպատակ ուներ նպաստել պատանիների ռազմահայրենասիրական դաստիարակությանը և արժևորել մայիսյան հաղթանակները:
Ներկա էին դպրոցական բարձր և միջին տարիքի սաներ, մանկավարժներ, Ապրիլյան քառօրյայի մասնակից հերոսներ՝ Շուլի Հակոբյանը և Գևորգ Մանուկյանը, ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարական կազմը. վերջիններս իրենց հոգեբուխ շնորհավորական խոսքով դիմեցին պատանիներին: Գնդապետ Սամվել Խաչատրյանը և ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Շուլի Հակոբյանը իրենց խոսքում նշեցին, որ խաղաղության համար պայքարում միշտ պետք է սթափ և զգոն լինել, ակնածանքով վերաբերվել սահմանապահ զինվորին և հարկ եղած դեպքում ազգովի բանակ դառնալ:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում