Նորություններ

Ազգային գրադարանային շաբաթն ամփոփվեց

2017թ. Ազգային գրադարանային շաբաթն ամփոփվեց: «Հայոց բանակ-25» խորագրով Շաբաթին ՀԳԱ նախաձեռնությամբ իրենց առանձին ծրագրերով մասնակցեցին ՀՀ բազմաթիվ գրադարաններ: Միջգրադարանային շրջայցերը, գրքերի նվիրատվությունները, մշակութային բազմազան միջոցառումները՝ հուշ-հանդիսություններ, քննարկումներ, մասնագիտական կլոր սեղաններ և այլն միջգրադարանային համագործակցության, հանրություն-գրադարան կապի ամրապնդման, գրադարանային խնդիրների բարձրաձայնման և հիմնահարցերի նոր գործնական լուծումներ գտնելու համար ևս մեկ հնարավորություն ստեղծեցին: Մասնագիտական-մշակութային շաբաթն ազդարարեցին և նրան անդրադարձան մի շարք լրատվամիջոցներ:
Շողակաթ հեռուստաընկերության «Ազգային գրադարանային շաբաթ Հայաստանում»
տեսանյութը կարող եք դիտել՝
https://www.youtube.com/watch?v=geJxEJq8gDs

Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում