Նորություններ

Ցուցահանդես չինական առակների մոտիվներով

2017 թ. մարտի 3-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ճեմասրահում տեղի ունեցավ «Չինական առակներ. նկարում են հայ երեխաները» խորագրով ցուցահանդեսի բացումը: Բացման խոսքով հանդես եկան գրադարանի տնօրեն Ռ.Տոնոյանը, ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրեն Գ.Սարգսյանը, ներկաներին ողջունեց և գրադարանին գրքեր նվիրեց Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լ.Իգիթյանը: Ցուցահանդեսում ներկայացված  նկարների հեղինակները Գեղագիտության ազգային կենտրոնի ուսուցչուհի Սոնա Բանոյանի պատանի սաներն էին, ով առանձնակի ջերմությամբ ներկայացրեց 13 փոքրիկ նկարիչներին: Նշենք, որ նկարազարդումները կատարվել էին «Չինական առակներ» օրացույցի մոտիվներով: Նկարազարդողները ստացան նշված օրացույցի օրինակներ: Ընթերցողները հանդես եկան առակների հայերեն և չինարեն արտասանությամբ. չինական պարային համարներով հանդես եկավ «Գոհար» պարային համույթը: Ցուցահանդեսն ուղեկցվում էր չինական թեյախմությամբ. հյուրասիրում էր թեյի վարպետ Հ.Դանդուրովը: Ներկա էին ՀՀ-ում Չինաստանի և Իրանի դեսպանատների, ՀՀ-ում ԻԻՀ-ի դեսպանության մշակույթի կենտրոնի, Կոնֆուցիուսի ինստիտուտի  ներկայացուցիչներ, պաշտոնական անձինք, մտավորականներ, փոքրիկ և մեծ արվեստասերներ:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում