Նորություններ

Չինաստանի մշակույթին նվիրված ցերեկույթ գրադարանում

 Ս. թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14:30-ին, Խնկո Ապոր անվան ազգային
մանկական գրադարանում տեղի ունեցավ ցերեկույթ նվիրված չինական
մշակույթին և բանահյուսությանը: Ներկայացվեց չինական դարավոր և հարուստ մշակույթը, սլայդներով ցուցադրվեցին աշխարհի արարման մասին չինական ազգային լեգենդները:
 Թեմատիկ համապատասխան տեսանյութին զուգահեռ գրադարանի ակտիվ ընթերցողները պատմեցին չինական ճարտարապետության՝ Քարե ամրոցի, Չինաստանի պատմության հայտնի դեմքերից մեկի՝ Ցին դինաստիայի և առաջին չինական կայսրության հիմնադիր միասնական Չինաստանի առաջին կայսր Ցին Շի Հուանդիի պատվին կառուցված բուրգի և աշխարհի յոթ նոր հրաշալիքներից մեկը համարվող Չինական պատի մասին, որն այլաբանորեն անվանում են նաև «լացի պատ»: Ներկայացվեց չինական թատրոնում ծիսական և թատերական դիմակների և նրանց գույների խորհուրդն ու նշանակությունը:
 Փոքրիկ դերասանները բեմադրեցին «Հնազանդ աշակերտը» և «Վաճառված ստվերը»
չինական ժողովրդական խրատական հեքիաթները: Առաջին հեքիաթն ուսուցանում էր նախ լավ մտածել, հետո դիտողություն անել, իսկ երկրորդը ծաղրում էր ագահությունն ու ժլատությունը:
 Ցերեկույթի ընթացքում պարային համարներով հանդես եկան «Գոհար» մանկապատանեկան համույթի սաները /ղեկ.՝ Գ.Մարտիրոսյան/: Միջոցառման ընթացքում հնչեց չինական երաժշտություն, կատարվեցին չինարեն երգեր:
 Ցերեկույթն, ըստ էության, բազմաբովանդակ էր. ուներ ճանաչողական և ուսուցողական բնույթ:
 Գրադարանը հյուրընկալեց Երևանի տարբեր ուսումնական հաստատությունների սաների, մանկավարժների, ծնողների և ուսանողների:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում