Նորություններ

Հայ - իրանական «Խաղաղություն և բարեկամություն» միջազգային մանկապատանեկան փառատոնի փակումը

Ս.թ. հուլիսի 11-ին՝ ժամը 12-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ճեմասրահում տեղի ունեցավ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի, ՀՀ-ում ԻԻՀ-ի դեսպանության մշակույթի կենտրոնի և Իրանի «Մանուկ և կայուն խաղաղություն»  ինստիտուտի կողմից հուլիսի 8-11-ն իրականացված հայ - իրանական «Խաղաղություն և բարեկամություն» միջազգային մանկապատանեկան փառատոնի փակումը: Փակման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Ռ. Տոնոյանը, ով ողջունեց հայ և իրանցի գործընկերներին և հույս հայտնեց, որ փառատոնի ընթացքում հաստատված բարեկամությունը և համագործակցությունը շարունակական բնույթ կկրեն: Փառատոնի ամփոփման խոսքով հանդես եկան ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ ու լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին, ով շնորհավորեց երկու կողմի մասնակիցներին և հայտնեց, որ փառատոնը նախատեսվում է շարունակել նաև գալիք տարիներին և «Մանուկ և խաղաղություն» ինստիտուտի տնօրեն Սեյեդ Հեջազին, ով նշեց, որ ձեռք բերված բարեկամությունը կշարունակվի և հենց այս տարի հայ երեխաները կարող են հյուրընկալվել Իրանում:
Քառօրյա վարպետության դասերի նկարչության հայ-իրանական միջնադարյան թեմայով նկարազարդումները, օրիգամիի, ծեփագործության, դիմակների պատրաստման և քվիլինգի արհեստանոցների արդյունքները ցուցադրվեցին գրադարանի ճեմասրահներում: Երաժշտական և թատերական դասերի մասնակիցները հանդես եկան համատեղ թատերական և երաժշտական համարներով: Շնորհակալագրեր և նվերներ հանձնվեցին կազմակերպիչներին, վարպետության դասերի բոլոր հայ և իրանցի մասն
ակիցներին:
Հանդիսության ավարտին
որպես խաղաղության խորհրդանիշ գրադարանի շքամուտքից երկինք բաց թողնվեցին աղավնիներ:
Փառատոնը կարելի է նպատակային և բովանդակային առումով կայացած համարել. փառատոնի մասնակիցները ճանաչեցին միմյանց, բարեկամացան, ձեռք բերեցին համատեղ հմտություններ, ծանոթացան հայ-իրանական մշակութային ընդհանրություններին և առանձնահատկություններին:
 Հետաքրքիր էր կազմակերպված նաև մասնակիցների ճանաչողական հանգիստը: Հայ և իրանցի պատանիները միասին այցելեցին Գառնիի հեթանոսական տաճար և Գեղարդի վանք: 

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում