Նորություններ

Վարպետության դասեր միջազգային մանկապատանեկան փառատոնի շրջանակում

  Հայ - իրանական «Խաղաղություն և բարեկամություն» միջազգային մանկապատանեկան փառատոնի շրջանակում հուլիսի 8-ին 11-ը իրականացվեցին վարպետության դասեր հայ և իրանցի պատանիների համար: Հայաստանից և Իրանի Իսլամական Հանրապետությունից 9-15 տարեկան շուրջ 100 երեխաներ այդ օրերին կայացած դասերի ընթացքում ծանոթացան և բարեկամացան միմյանց հետ, արհեստի և արվեստի լեզվով փոխադարձաբար շփվեցին և փոխանակվեցին փորձով:
  Փառատոնի ընթացքում անցկացվեցին ծեփագործության, երաժշտության, դիմակների պատրաստման, թատերական, նկարչական, օրիգամիի և քվիլինգի վարպետության դասեր. համապատասխան արհեստանոցներում դասերը վարեցին Խնկո - Ապոր անվան ազգային մանկական գրադարանի երեխաների ազատ ժամանցի կազմակերպման ենթաբաժնի աշխատակիցները, գրադարանի թատերական, նկարչական և օրիգամիի խմբակների գեղարվեստական ղեկավարները, իրանցի և հայ արհեստավարժ մարզիչներ:
   Հետաքրքիր էր կազմակերպված նաև մասնակիցների ճանաչողական հանգիստը: Հայ և իրանցի պատանիները միասին այցելեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, եղան Երևանի զանազան զբոսավայրերում, կենդանաբանական այգում:


Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում