Նորություններ

Հայ - իրանական «Խաղաղություն և բարեկամություն» միջազգային մանկապատանեկան փառատոնի բացումը գրադարանում

   Ս.թ. հուլիսի 8-ին՝ ժամը 12-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դահլիճում կայացավ «Խաղաղություն և բարեկամություն» խորագրով մանկապատանեկան միջազգային փառատոնի բացումը, որի շրջանակում Իրանից փոխայցով Հայաստան են ժամանել 29 իրանցի երեխա՝ գրադարանում իրենց հասակակիցների հետ վարպետության դասերին մասնակցելու և փորձի փոխանակման նպատակով: 
    Բացման խոսքով հանդես եկավ  Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի տնօրեն Ռ. Տոնոյանը, ներկաներին ողջույնի խոսք ասացին ՀՀ մշակույթի փոխնախարար Ն. Տեր-Վարդանյանը,ՀԳՄ նախագահ Է.Միլիտոնյանը, պարսկական կողմից ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի գծով խորհրդական Մաջիդ Մեշքին, «Մանուկ և խաղաղություն» ինստիտուտի տնօրեն Սեյեդ Հեջազին, վերջինս հատուկ նշեց, որ Իրանական կողմից փառատոնը հովանավորել են «Կայուն խաղաղություն» հիմնադրամը և Իրան-Հայաստան բարեկամության միությունը: 
   Ողջույնի խոսքում բոլորը կարևորեցին մանկապատանեկան փառատոնի խաղաղության և բարեկամության բովանդակային բաղադրիչը և նշեցին, որ ծրագրված հայ-իրանական մշակութային միջոցառումները երեխաների համար հնարավորություն կստեղծեն նոր ընկերներ և բարեկամներ ձեռք բերելու և տարածաշրջանի խաղաղ ապագայի ամուր երաշխիքներ կհանդիսանան: ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի գծով խորհրդական Մ. Մեշքին հատուկ շնորհակալություն հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանին, փոխնախարար Ն. Տեր-Վարդանյանին համագործակցային ծրագրերում իրենց սատարելու և ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռ. Տոնոյանին փառատոնի ծրագրի անմիջական կազմակերպման և հյուրընկալության համար: 
   Փառատոնի կազմակերպիչները լիահույս էին, որ երեխաները կվայելեն մշակութային հագեցած շաբաթ և հետագայում էլ ավելի կզարգացնեն երկու պետությունների միջև արդեն իսկ հիմնված բարեկամական փոխհարաբերությունները: Ինչպես նշեց Է. Միլիտոնյանը. «Մշակութային դաշտում հարաբերվող մանուկները պետք է լավ ու բարի մարդիկ դառնան, և ինչ ամբարվում է իրենց հոգիներում, փոխանցեն հաջորդ սերունդներին»: 
   Փառատոնի բացմանը գրադարանի ակտիվ ընթերցողները հնչեցրին ՀՀ և ԻԻՀ օրհներգերը: Նրանք մասնակիցներին ողջունեցին Պ.Սևակի «Բարև» բանաստեղծությամբ: Երեխաներն ասմունքեցին խաղաղության և բարեկամության մասին բանաստեղծություններ, պարսկերեն հանդես եկան պարսկական մանկական խմբերգով: Հայկական ելևէջները դհոլի ուղեկցությամբ հնչեցին գրադարանի փոքրիկ ընթերցողի կատարմամբ: Իրանցի պատանիները ներկայացան իրանական ազգային երաժշտական կատարումներով: 
   Փառատոնը կտևի մինչև հուլիսի 11-ը: Փառատոնի նպատակն է նպաստել երկու պետությունների միջև կայուն հարաբերությունների զարգացմանը:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում