Նորություններ

Չինական ժողովրդական հեքիաթների թատերականացումը գրադարանում

Ս. թ. մայիսի 25-ին՝ ժամը 14:00-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դահլիճում «Արփի» թատերական ստուդիայի (ստուդիայի ղեկավար՝ Ստեփան Շահինյան) սաները ներկայացրեցին չինական ժողովրդական «Դեղին արագիլը» և «Պարծենկոտ մկները» հեքիաթների բեմականացումը: Հանդիսատեսին բեմադրությունները ներկայացվում էին առաջին անգամ: Ժողովրդական բանահյուսության ամենասիրելի ժանրերից մեկի՝ դաստիարակչական նշանակություն ունեցող հեքիաթների յուրահատուկ թատերականացումը, սաների հետաքրքիր խաղն ու պարը մեծ հիացմունք առաջացրեցին փոքրիկ հանդիսատեսների մոտ: Ներկայացմանը ներկա էին Երևանի Քվանտ վարժարանի, Էջմիածնի թիվ 4, Աշտարակի թիվ 1 դպրոցների կրտսեր տարիքի աշակերտները: Նրանք այցելեցին նաև գրադարանի Չինական անկյուն, ծանոթացան չինարեն գրականության հավաքածուին, ունկնդրեցին չինական հեքիաթներ ու բանաստեղծություններ: Միջոցառումը նպատակաուղղված էր նպաստելու երկու ազգերի և նրանց մշակույթների մերձեցմանը:

Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում