IBBY

IBBY (Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտե)-ի հետ IBBY Հայաստանի համագործակցության և կատարված աշխատանքների մասին Հայաստանը IBBY-ի`Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեին անդամակցում է 2013 թվականից:2012թ. Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակման առթիվ Հայաստան ժամանած IBBY-ի գլխավոր տնօրեն Լիզ Փեյջի և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հանդիպման շրջանակներում համաձայնություն ձեռք բերվեց Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեին Հայաստանի անդամակցության վերաբերյալ:2013թ. ստեղծվեց IBBY Հայաստան ազգային կոմիտեն, որի հիմնադիրներն են «Հրանտ Մաթևոսյան» հիմանդրամն ու Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը:IBBY-ի հետ համագործակցության շրջանակներում արդեն իսկ հայաստանյան կոմիտեն մասնակցել և իրականացրել է հետևյալ ծրագրերը. միջոցառումների նախագծերով հայտեր են ներկայացվել 2 խոշոր դրամաշնորհային ծրագրերի, որոնք կամփոփվեն 2014 թվականին.

1. IBBY - Asahi reading promotion award /IBBY-ի Asahi ընթերցանության խթանման մրցանակաբաշխություն/ դրամաշնորհային ծրագիր, որի մրցանակը կազմում է պատվոգիր և 10.000 ԱՄՆ դոլլար: Մասնակցության դիմում-հայտը ներկայացվել է 29.06.2013թ.:

2. IBBY Yamada Fund 2014 (IBBY-ի Yamada հիմնադրամ 2014) «Ընթերցող դառնալու երեխայի իրավունքը» խորագրով հիմնադրամային ծրագրին /մրցանակային ֆոնդը 3000-8000 շվեյցարական ֆրանկ/: Այս հիմնադրամը ֆինանսավորում է այն նախագծերը, որոնք ունեն համաֆինանսավորում և միտված են գրքի մշակույթի զարգացմանն ու ընթերցանության խթանմանը: Դիմում-հայտը միջոցառումների համառոտ բնութագրերով ուղարկվել է 31.07.2013 թվականին:

3. IBBY-ի Իտալիայի ազգային բաժանմունքի տարածած հայտարարության հիման վրա մասնակցել ենք «Գունազարդ իրավունքներ» խորագրով միջազգային մանկական նկարչական 12-րդ մրցույթին: / Գլխավոր մրցանակ՝ դեպի որևէ Եվրոպական երկիր մեկշաբաթյա ուղևորություն 3 անձի համար: Արդյունքների հրապարակումը նախատեսված էր 2013թ. նոյեմբերի 17-ին Իտալիայի Մանտովա քաղաքում/: Մրցույթին մասնակցել են Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի նկարչական խմբակի սաները, Հակոբ Կոջոյան կրթահամալիրը, Դիլիջանի Հովհ. Շարամբերյանի անվան գեղարվեստի դպրոցը ... Նկարներն ուղարկվել են 21.10.2013թ.: IBBY Հայաստան կոմիտեն իրազեկել է հանրապետության շահագրգիռ կառույցներին միջազգային մանկապատանեկան միջոցառումների մասին՝ նպատակ ունենալով մրցույթների և միջոցառումների միջոցով ստեղծել հեռանկարային փոխգործակցություն և նպաստել պատանեկան ստեղծագործական աշխատանքների խթանմանը, գրականության հանրայնացմանը:Մրցույթին մասնակցած Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի նկարչական խմբակի սան Նարեկ Արշակյանը ստացել է խրախուսական մրցանակ, դիպլոմ և նկարչական պարագաներ, իսկ մանկական գրադարանը մասնակցության համար պարգևատրվել է դիպլոմով:

4. 18.05.2013թ. Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում իրականացվել է կլոր սեղան-քննարկում IBBY-ի Հայաստանի ազգային սեկցիայի ներկայացուցիչների, հրատարակիչների, մանկագիրների, թարգմանիչների, նկարիչների և մանկապատանեկան ընթերցանության կազմակերպման ու խթանման գործի այլ մասնագետների մասնակցությամբ, որի նպատակն էր ոլորտի շահագրգիռ կազմակերպություններին և անհատներին իրազեկել IBBY-ի ընդհանուր գործունեության և նպատակների մասին:Սեմինարի ընթացքում ներկայացվել է IBBY-ի անդամակցության առավելություններն ու հեռանկարային հնարավորությունները, ինչպես նաև տեղեկացվել է IBBY-ի տպագիր օրգանի՝ «BOOKBIRD» /գիրք-թռչուն/ ամսագրի մասին, որը եզակի ամսագիր է համաշխարհային մանկապատանեկան գրականության, գրքի մշակույթի մասին և համակցելով ընթացիկ նորություններ, տեսություն, քննադատություն, հետազոտություններ՝ իր մեջ ներառում է համաշխարհային մանկապատանեկան գրականության բազմաթիվ ասպեկտներ, իսկ մի առանձին բաժին նվիրված է IBBY-ի և նրա անդամ երկրների գործունեությանը:

5. Այժմ ընթացքի մեջ է Իրանի կառավարության հովանավորությամբ գործող Մանուկների և պատանիների մտավոր զարգացման ինստիտուտի առաջարկին արձագանքելու ձեռնարկումը՝ հայ հրատարակիչները և մանկագիրները պատրաստ են ներկայանալու լավագույն մանկապատանեկան գրականությամբ:Նշենք, որ Իրանում մանուկների և պատանիների համար բազմաթիվ մասնաճյուղերով գործող մշակութային կազմակերպությունը, որի Թեհրանյան գլխավոր գրասենյակն ունի մանկական գրականության, արվեստի և կրթության բնագավառներում մասնագիտացված տեղեկատվական գրադարան, IBBY-ի գլխավոր գրասենյակի աջակցությամբ հանդես էր եկել առաջարկով՝ Հայաստանում հրատարակված (հատկապես լավագույնս նկարազարդված) մանկապատանեկան գրքերը ձեռք բերելու համար:

6. IBBY Բելգիայի Ֆլամանական մասնաճյուղը, Ֆլամանական Ընթերցանության Ասոցիացիայի հետ համատեղ, ներկայացնում է մի ծրագիր, որը նպատակ ունի տեղի փոքրամասնություն կազմող հայ միգրանտ երեխաների համար հայերեն լեզվով 10 գիրք ձեռք բերել դպրոցների համար: Բացի գրքի բնօրինակից կազմակերպիչերը ձեռնամուխ կլինեն այդ գրքերը թարգմանել հոլանդերեն և տարածել ամբողջ դպրոցում` նպատակ ունենալով ֆլամանդացի և այլ ազգային փոքրամասնությունների փոքրիկներին ծանոթացնել մեր լեզվի մշակույթին: Գրքերի հիման վրա ուսուցիչները կանցկացնեն նաև դասաժամեր: Կազմակերպիչների հավաստմամբ այս ծրագիրը մեծ ոգևորություն է առաջացրել տեղի միգրանտ` հայ երեխաների, ինչպես նաև ֆլամանդացի աշակերտների և ուսուցիչների շրջանում: Արձագանքելով այս նախաձեռնությանը` IBBY Հայաստանը ձեռնամուխ եղավ այս ծրագրի իրականացմանը և հայ հրատարակիչների`Էդիտ Պրինտ, Զանգակ, Արևիկ, Անտարես, հրատարակած 10 գիրք տրամադրեց նախաձեռնության հեղինակներին` ծրագիրը կյանքի կոչելու համար:

7. 2013թ. մարտին Բոլոնիայի Եվրոպական տարածաշրջանային հանդիպման ընթացքում ի հայտ եկավ մի գաղափար, որը միտում ուներ IBBY-ի Եվրոպայի համար ստեղծել մի կայք, որում ներկայացված կլինեն աշխարհի տարբեր լեզուներով մանուկների համար գեղարվեստական գրքեր:ibby-europe.org կայքի ստեղծման նպատակն է մանկական գրականությամբ հետաքրքրված աշխարհի գրադարանավարներին, գրավաճառներին, հրատարակիչներին, ուսուցիչներին, ինչպես նաև ծնողներին ծանոթացնել աշխարհի տարալեզու մանկական գրականությանը:Այս ծրագրի շրջանակներում, յուրաքանչյուր IBBY անդամ երկիր հնարավորություն ունի կայքում ներկայացնել 10 գիրք, որոնք պետք է լինեն տվյալ երկրի մանկագրի, նկարազարդողի և հրատարակչի աշխատանքները:Կարևորելով ստեղծված հնարավորությունը`մեր մանկագիրների գրքերը ներկայացնելու աշխարհին, IBBY հայաստանյան ներկայացուցչությունը, համագործակցելով տեղի հրատարակիչների հետ, ընտրեց 10 մանկական գեղարվեստական գիրք և տեղադրեց ibby-europe.org կայքում:Կայքում ներկայացվել են հետևյալ 10 գրքերը`
  1. Առակներ - Աթաբեկ Խնկոյան - /Զանգակ հրատարակչություն/
  2. Դասական Հեքիաթներ - Հովհ. Թումանյան, Ղազարոս Աղայան - /Զանգակ հրատարակչություն/
  3. Ժամանակակից Հեքիաթներ - Ղուկաս Սիրունյան, Էդվարդ Միլիտոնյան, Վահագն Գրիգորյան, Սուրեն Մուրադյան - /Զանգակ հրատարակչություն/
  4. Կաղանդ Պապ - Աստղիկ Սիմոնյան. Վերադարձ Ռիգելից /Զանգակ հրատարակչություն/
  5. Իմ տատիկ Թամթիմարիան - Նաիրա Եդիգարյան – /Զանգակ հրատարակչություն/
  6. Այբուբեն - Սմբատ Գյուրջյան /Արևիկ հրատարակչություն/
  7. Հայ ժողովրդական առակներ – Արմեն Սարգսյան /Էդիտ Պրինտ/
  8. Գնա ապրիր հեքիաթում - Երազիկ Գրիգորյան - /Էդիտ Պրինտ/
  9. Ծիծաղող տիկնիկը – Պետրոս Զեյթունցի - /Էդիտ Պրինտ/
  10. Նշանս – Հասմիկ Շահինյան / Ֆրանսիա, Kotot studio/
8. 2013թ. նոյեմբերի 4-ին IBBY-ից ստացվել է 2014թ. IBBY-ի ընտրություններին թեկնածուներ առաջադրելու հրավիրատոմս. ընտրությունները կայանալու են 2014թ. սեպտեմբերի 13-ին IBBY-ի 34-րդ խորհրդաժողովի ընթացքում /թեկնածուների առաջադրման վերջնաժամկետն է 28.02.2014թ./:Ընտրվելու են IBBY-ի նախագահ /2014- 2016/, IBBY-ի գործադիր կոմիտեի անդամներ /2014-2016/, Հանս Քրիստիան Անդերսեն մրցանակաբաշխության ժյուրիի նախագահ /2014-2016/, աուդիտորներ /մեկ կամ ավելի, ոչ գործադիր կոմիտեի անդամ /2014-2016/: Սակայն հրավերին չենք արձագանքել, քանի որ թեկնածուներ առաջադրել կարող են միայն անդամավճարը մինչ սույն տարվա դեկտեմբերի 31-ը ամբողջությամբ վճարած անդամները:Մինչև այսօր IBBY-ի մի շարք միջոցառումների իրականացման ուղղությամբ գործակցությունը երաշխիքներ է տալիս, որ Միջազգային Գրքի կոմիտեին անդամակցությունը հնարավորություն կտա ինտեգրվելու մանկապատանեկան ընթերցանության խթանմանը, պատանեկան գրականության զարգացմանն ու արժևորմանը միտված միջազգային գործընթացներին:

9.2014թ. ապրիլին  IBBY Գերմանիայի ներկայացուցչությունից հրավեր է ստացվել մասնակցելու  2014թ. Օգոստոսի 17-ից 22-ը Համբուրգում կազմակերպվելիք   «Ոչ մի մանկական ստեղծագործություն» խորագրով  մեկշաբաթյա վարպետաց  դասերի` գերմանական  մանկական  գրականության պրոֆեսիոնալ թարգմանիչների համար: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2014թ. մայիսի 2-ը: Դասընթացն անց է կացվելու գերմաներեն լեզվով:  Միջոցառման առանցքում բացառապես գերմանական&nbs p;մանկական  գրականությունն է: Վարպետաց դասերին կարող են մասնակցել այ ն թարգմանիչները, ովքեր իրենց լեզվով են թարգմանում գերմանա կան  մանկապատանեկան գրականությունը: Նախապատվությունը կտրվի “փոքր” լեզուների, ինչպես նաև Կենտրոնական, Արևելյան և Հարավ- արևելյան Եվրոպայի, Հյուսիսային Աֆրիկայի և Թուրքիայի թարգմանիչներին: Բոլոր ծախսերը հոգում են կազմակերպիչները  (+ գործուղումային):  Հայաստանից մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել  թարգմանիչ Ռուզան Մարգունին:

10. 2014թ. ապրիլի 1-ին IBBY-ից ստացվել է Yamada Bee Farm-ի կողմից կազմակերպված <<Մեղու>> նկարազարդման 2-րդ միջազգային մրցույթին մասնակցելու հրավերը, որին կարող էին մասնակցել հետևյալ տարիքային խմբերի մանուկներն ու պատանիները` 
1) 16
տարեկանից բարձր պատանիներ 
2) 
մինչև 5 տարեկան երեխաներ  
3) 6-12
տարեկան երեխաներ 
4) 13-15
տարեկան երեխաներ:
Մրցանակները նախատեսված են բոլոր տարիքային կատեգորիաներում
/
Գլխավոր մրցանակ:  յուրաքանչյուր տարիքային խմբից մեկ հաղթող
Երկրորդ մրցանակ:  յուրաքանչյուր տարիքային խմբից մեկ հաղթող
Երրորդ մրցանակ:  3- ը պատանիների խմբից, 10-ը մանուկների խմբից 
4-
րդ մրցանակ :  10-ը պատանիների խմբից, 20-ը մանուկների խմբից
Մասնակցության  համար մրցանակ (բոլոր մասնակիցները կստանան հուշանվերներ)/:
IBBY
Հայաստանի կոմիտեն մրցույթի մասին տեղեկացրել է հանրապետության գեղարվեստի դպրոցներին` վերջիններիս ուղարկելով մրցույթի մասին տեղեկությունն ու մասնակցության հայտը: 
Արդյունքում՝ Հայաստանը Ճապոնիա ուղարկեց ավելի քան 100 աշխատանք: Հայաստանից մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրեցին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի նկարչական խմբակի, Դիլիջանի Հովհ. Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոցի, "Art Baby" մանկական զարգացման կենտրոնի և Հրազդանի գեղարվետի դպրոցի սաները:  
Աշխատանքներն ուղարկվեցին Տոկիոյում JBBY գրասենյակ հունիսի 17-ին: Արդյունքներն ամոփվեցին 2014թ. սեպտեմբերի 27-ին, Տոկիոյում:
Արդյունքում՝ մեր մասնակիցներից 5-ն արժանացել են մրցանակի՝ 1. Սյուզաննա Բաբայան /Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի նկարչական խմբակ/ 2. Մանե Ղազարյան /"Art Baby" մանկական զարգացման կենտրոն/ 3. Աննա Կարագյան /"Art Baby" մանկական զարգացման կենտրոն/ 4. Լուսինե Մարության /Դիլիջանի Հովհ. Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոց/ 5. Եվա Բոժիկյան /Դիլիջանի Հովհ. Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոց/   

11.  2014թ. IBBY հայաստանյան կոմիտեն մասնակցել է  IBBY Yamada Fund 2015 (IBBY-ի Yamada հիմնադրամ 2015) «Ընթերցող դառնալու երեխայի իրավունքը» խորագրով հիմնադրամային մրցույթին /մրցանակային ֆոնդը 5000 շվեյցարական ֆրանկ/: Այս հիմնադրամը ֆինանսավորում է այն նախագծերը, որոնք ունեն համաֆինանսավորում և միտված են գրքի մշակույթի զարգացմանն ու ընթերցանության խթանմանը: 2014թ.-ի հոկտեմբերի 13-ին IBBY International-ից ստացված տեղեկության համաձայն հայաստանյան կոմիտեի առաջարկած նախագիծը հավանության է արժանացել ժյուրիի կողմից և անցել է 2-րդ փուլ:  2015թ. հունվարի 8-ին IBBY հայաստան կոմիտեի առաջարկած «Պատանիները և շրջակա միջավայրը» խորագրով նախագիծը  հաղթել է IBBY-ի Yamada  հիմնադրամի հայտարարած  2015թ.մրցույթում: Այն նախատեսվում է իրականացնել ողջ տարվա ընթացքում: Ծրագրի շրջանակներում երիտասարդ հայ գրողների և նկարիչների համար կանցկացվեն  վարպետության դասեր՝արտերկրից ժամանած միջազգային ճանաչում ունեցող գրողի և նկարչի մասնակցությամբ: Արդյունքում լավագույն ստեղծագործությունների հիման վրա կհրատարակվի գիրք՝ հայ գրողների և նկարիչների ձևավորմամբ:

12.  2015թ.-ի հունվարի 21-ին IBBY International-ից ստացել ենք հրավեր թեկնածուներ առաջադրել մանկապատանեկան գրականության միջազգային հեղինակավոր Astrid Lindgren Memorial Award-ին, որին կարող են մասնակցել գրողներ, նկարազարդողներ, հեքիաթասացներ  և ընթերցանությունը խթանողներ: 
Թեկնածուների առաջադրման հայտը պետք է ուղարկվի մինչ 2015թ.-ի մայիսի 15-ը:  
Մրցանակաբաշխության արդյունքները կամփոփվեն 2016թ. մարտին:      


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում