Չինական անկյուն

   2014թ. նոյեմբերի 21-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում Չինաստանի Hanban /չինարենի տարածման կենտրոն/ ընկերության նախաձեռնությամբ բացվեց Չինական անկյունը: Գրադարանը համալրվեց չինարեն, անգլերեն և ռուսերեն 300 միավոր բազմաժանր գրականությամբ:
Այժմ շուրջ 350 միավոր հավաքածուն՝ հիմնականում ուսուցողական գրքեր ու տեսալսողական նյութեր, մանկական, գեղարվեստական և այլ հրատարակություններ, չինարեն ուսումնասիրելու, Չինաստանի հարուստ պատմությանը, գրականությանը, արվեստին, մշակույթին, կենցաղին ու ավանդույթներին ծանոթանալու հնարավորություն է ստեղծում:
Չինական անկյունը հագեցած է ժամանակակից տեխնիկական միջոցներով:
Հավաքածուից կարող են օգտվել չինարեն ուսումնասիրողները:

Գրադարանի Չինական անկյունում իրականացված միջոցառումներ՝                 http://www.natchildlib.org/hy/news-203





         


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում